«Փաստ». Կառավարության նոր մահակը
Մամուլի տեսություն«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությունը մտադիր է առաջիկայում ՀՀ գործատուներին բաժանել երկու խմբի` բարեխիղճ և ոչ բարեխիղճ։ Առաջին ցուցակում կլինեն աշխատողների հետ օրինական աշխատանքային հարաբերություններ ունեցողները, երկրորդում` թաքնված աշխատողներ ունեցողները։
Ըստ վերլուծաբանների, գործող իշխանություններն այս դեպքում էլ շարժվելու են քաղաքական նպատակահարմարությամբ՝ յուրայիններին պատկանող ընկերությունները բարեխիղճ, իսկ ընդդիմախոսների ձեռնարկություններն անբարեխիղճ դասակարգելով։ Ըստ էության, սա ևս օգտագործելու են որպես մահակ՝ գործարարներին ճնշելու, նրանց հնարավոր քաղաքական ակտիվությունը կասեցնելու համար։ Մեր աղբյուրի փոխանցմամբ, խիստ են լինելու նաև ընդդիմադիր ԶԼՄ-ներին ֆինանսավորող կամ գովազդ պատվիրող ընկերությունների հանդեպ՝ նրանց «անբարեխիղճների» խմբում ներառելով, հարկային մարմիններին ուղղորդելով դրանց դեմ։

