«Հրապարակ». ՔՊ-ում ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց «թարս չափալախ» տվեցին
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ-ում խոր մանթրաժի մեջ են Գյումրու Սուրբ Աստվածածին՝ Յոթ վերք եկեղեցում հերթական շրջիկ պատարագի ձախողումից հետո, եւ ոմանք անգամ չեն թաքցնում, որ գյումրեցիներն իրենց «թարս չափալախ» տվեցին:
Նույնիսկ այն տեռորը, որ կիրառել էին բյուջետային հիմնարկների աշխատողների` դպրոցների, մանկապարտեզների աշխատողների նկատմամբ, մեծ արդյունք չէր տվել` հատուկենտ կանայք էին ներկայացել: Իսկ երկրաշարժի օրը` դեկտեմբերի 7-ին մատուցված շրջիկ պատարագին մասնակցում էին հիմնականում Երեւանից գնացածները, նիկոլական փոքր զանգվածը, որը նրա հետ թափառում է եկեղեցուց եկեղեցի։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում
Տես նաեւ https://x.com/Iravunk_com