Դիլեմա. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիԷԼ ԳՈՂ ՓԻՍՈ, ԷԼ ՔԱՉԱԼ ՇՈՒՆ
(ԲՐՅՈՒՍՈՎԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆՈՒՄ ՈՒՍԱՆՈՂՈՒՀԻՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԾԵԾԿՌՏՈՒՔԻ ԴԵՊՔՈՎ ՔՐԵԱԿԱՆ ՎԱՐՈՒՅԹ ՆԱԽԱՁԵՌՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քրեագետների, բրյուստիտուտկաների` ծեծկռտուքի ժամանակ հնչեցրած յոթ հարկանի քֆուրներից հետո, երբ Վալերի Բրյուսովը գերեզմանում երիցս շուռ է եկել, նոր են քրեական վարույթ հարուցել։
**
ԴԱՈՒՆԸ
(«ԵՐԵՎԱՆՈՒՄ ՇՆԵՐԸ ԱՆՑՈՒՄՈՎ ԵՆ ԱՆՑՆՈՒՄ, ԲԱՅՑ ԳՅՈՒՂԵՐՈՒՄ ԷԴՔԱՆ ՉԵՆ ԶԱՐԳԱՑԵԼ.» ՔՊ–ԱԿԱՆ ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Կինոլոգների ասոցիացիայից հայտնում են, որ գյուղերի շներն էլ են զարգացած, ուղղակի գյուղերի ճանապարհներին անցումներ գծած չեն, եւ վերոնշյալ երեսփոխանի պես որտեղից ուզում են, այնտեղից էլ անցնում են։
**
ԴԱՍԱԿԱՆ
(ԳԱՅԱՆԵ ԱՍԼԱՄԱԶՅԱՆԸ` ԻՐ ԵՎ ԲԵՆԹԼԻ ԿՃՈՅԱՆԻ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ)
Ուր էր ընդեղ տղամարդ, որ հլա մի բան էլ հետը կապ ունենայի։
**
ՏԱՌԱՊԱՆՔԸ ՓՈՐՁ ՈՒՆԻ
Ըստ էթնոլոգների` գյումրեցիները Նիկոլին գրկաբաց եւ աղ ու հացով չընդունեցին, քանի որ մի անգամ արդեն թուրքերին տենց ընդունել են եւ չեն խերվել։
**
ԴԻԼԵՄԱ
(ՔԵԹՐԻՆԻ ՄԻՀՐԱՆԸ ՀՀ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ԵՂԲՈՐԸ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ԼՈՒՐԵՐԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ես ինձ համար Մոսկվայում նստած բանան եմ ուտում, էտ ախպորս ըտեղ ինչի եք ձերբակալում:
**
ՆԱՎԱՍԱՐԴԻՆ ՍՐԲԱԶԱՆԻՑ ՌԱԳԱՏԿԻ ՔԱՐ ԴԱՐՁՐԻՆ
(ԱԼԵՆ ՍԻՄՈՆՅԱՆԸ ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆԻՆ ՍՐԲԱԶԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ ՊԱՐՈՆՈՎ ԴԻՄԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Հայ Առաքելական եկեղեցու Արարատյան թեմից հայտնում են, որ Նիկոլենք Նավասարդին այնպես են խեղճացրել, որ նրան արայով էլ դիմեն, ծպտունը դուրս չի գա:
**
ԺՈՂՈՎՈՒՐԴԸ` ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆԻՆ
(ՆԻԿՈԼԸ` ԳՅՈՒՄՐՈՒ ՅՈԹ ՎԵՐՔ ԵԿԵՂԵՑԻ «ԲԵՆԹԼԻ» ՄԱԿԱՆՈՒՆՈՎ ՆԱՎԱՍԱՐԴ ԿՃՈՅԱՆԻ ՀԵՏ ԳՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Նիկոլի համար դու ընկեր չես, այլ` տրանսպորտի միջոց:
**
ԴԵԿՏԵՄԲԵՐ ԱՄՍԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՍՖԱԼՏԱՊԱՏՈՒՄ ԱՆԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Համաշխարհային բանկից հայտնում են, որ կա´մ Նիկոլի կեղծ ընկեր Իլհամն է նրան անսահմանափակ անվճար դիտում մատակարարում, կա´մ Նիկոլը արտաքին պարտքը վերցնում ա, գրում ասֆալտին:
