Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար «Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մարյ աթոռ Քրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետ «Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը իշխանություններչի հիմնական թիրախներից է դարձել Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին Ռուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ) Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդ Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է

Երկրաշարժը բնության աղետ էր, ահավոր էր, բայց մարդկանց ողնաշարներն ամուր էին, հիմա մեր ողնաշարը կոտրեցին. ՀՀ ժողովրդական արտիստ

Մշակութային

«Ի՞ՆՉ ԱՐԺԵՔ ՈՒՆԻ ՆՄԱՆ ԳՆՈՎ ԵԿԵՂԵՑԻ ՄՏՆԵԼԸ»

Հայ ազգը տեսավ ավերիչ աղետ, որի վերքերը դեռ չեն սպիանում: Այս տարի լրացավ Սպիտակի ավերիչ երկրաշարժի 37-րդ տարելիցը: Երկրաշարժի մասին պատմող ֆիլմերը շատ են՝ թե՛ գեղարվեստական եւ թե՛ վավերագրական: «Իրավունք»-ը անդրադարձել է «Ուրախ ավտոբուս» ֆիլմին, որի գլխավոր դերակատարը Հայաստանի ժողովրդական արտիստ, Գյումրու Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանուհի ԱՆԱՀԻՏ ՔՈՉԱՐՅԱՆՆ էր, որը մարմնավորել էր ընկեր Սաթենիկի կերպարը: Ալբերտ Մկրտչյանի ֆիլմը, որը նկարահանվեց 2001 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում, պատմում է 1988 թվականի Սպիտակի երկրաշարժից հետո միայնակ մնացած երեխաների եւ մեծահասակների մասին: Իր հիշողություններով կիսվեց դերասանուհին:

«ԱՅԴ ՑԱՎԸ ԶԳԱՑԻՆՔ, ՏԵՍԱՆՔ ՈՒ ՏԱՐԻՆԵՐ ՇԱՐՈՒՆԱԿ ՄԵԶ ՀԵՏ ՏԱՐԱՆՔ»

— Դժվար օրեր ապրեց Գյումրին, Սպիտակը, որից հետո նկարահանվեցին ֆիլմեր, որոնցից մեկը «Ուրախ ավտոբուս»-ն էր: Ընկեր Սաթենիկի կերպարը հե՞շտ էր մարմնավորելը:

— Դժբախտաբար, հեշտ էր: Գիտեք ինչո՞ւ, որովհետեւ նման կերպարներ իրական կյանքում ե՛ւ հանդիպել եմ, ե՛ւ տեսել եմ, ե՛ւ շփվել եմ: Երկրաշարժից հետո պատմելը մեր ցավի մասին շատ ավելի հեշտ էր, քանի որ այդ ցավը մենք զգացինք, տեսանք ու տարիներ շարունակ մեզ հետ տարանք: Այդ առումով էր հեշտ, որովհետեւ թեման շատ ճանաչելի էր, սրտի ու հոգու մոտ էր: Ներքուստ ցավն ու վիշտն այնքան շատ է, որ կերպարը վերարտադրելը դառնում է բնական՝ առանց ջանք գործադրելու:

— Տիկին Քոչարյան, իսկ ինչո՞ւ «Ուրախ ավտոբուս»:

Գյումրու մասին կա «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն» եւ մինչ «Ուրախ ավտոբուս» ֆիլմը նկարահանելը՝ մենք ունեցանք թատրոնում ներկայացում, որի վերնագիրն էր «Ավերված քաղաքի ակորդը», ու այդ ներկայացման մեջ ես կրկին ընկեր Սաթենիկի կերպարում էի: Ալբերտ Մկրտչյանին ասում էի՝ Մուշեղիչ, թողեք այդ վերնագիրը մնա, լինի երեք ֆիլմ Գյումրու մասին՝ երգը, տանգոն եւ ակորդը, իմ կարծիքով, ճիշտ կլիներ, բայց, չգիտեմ ինչու, Ալբերտ Մկրտչյանը փոխեց վերնագիրը:

«ՎԵՐՋԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ, ԿԱՐԾԵՍ, ՄՈՌԱՑՐԵՑ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ՄԱՍԻՆ…»

Ի՞նչ կպատմեք ֆիլմից, որը վստահաբար Ձեր գիտակցականի վրա ունեցել է իր խորը ազդեցություն:

— Գիտեք, ես մի դռնկից հարեւանուհի ունեի, որի երկու երեխան, մայրը եւ հղի քույրը մնացին փլատակների տակ: Հարեւանուհիս էլ քաղցկեղով հիվանդ էր: Պատկերացնում եք, չէ՝ ինչ վիշտ էր նրա համար: Ես նրանից այնքան բան եմ վերցրել, Աստված թող ների ինձ, բայց այնքան էր համընկնում այս կնոջ կերպարն ու ներսի ուժը, որ ես դա վերցրի Սաթենիկի համար: Ուրեմն, Ամանորին, մտածում են այդ ավերված քաղաքում տոնածառ դնեն, թե՝ ոչ: Բոլորը դեմ էին տոնածառին, թե այսքան սգի ու զոհերի մեջ ի՞նչ տոնածառ… Ու հարեւանուհիս, ով կորցրել էր իր երեխաներին, հարազատներին, կանգնում ու ասում է, որ պետք է տոնածառ դրվի, մյուս երեխաները չպետք է զրկվեն այդ ամանորյա հեքիաթից, նրանք ոչնչով մեղավոր չեն, ու Ձմեռ պապին պիտի իրենց մոտ հյուր գա (հուզվում է,- հեղինակ): Ու նրա այդ ելույթից հետո բոլորը լռում են եւ ընդունում, որ տոնածառ, ամեն դեպքում, պետք է դրվի: Սա խոսում է ուժեղ հոգու, վեհ մարդու մասին: Պիտի ասեմ, որ այս տեքստը ես օգտագործեցի ներկայացման մեջ, սակայն ֆիլմում տեղ չգտավ: Գիտեք, որ փողոցով քայլեիր ու նայիր, ամեն մի անկյուն, ամեն մի մարդ մի կինոյի պատմություն էր՝ իր ողջ դրամատիզմով:

— Ինչքան ցավ տեսավ հայ ազգը...

— Ցավոք, ճիշտ եք: Այս վերջին պատերազմը, կարծես, մոռացրեց երկրաշարժի մասին, որովհետեւ այս արհավիրքը բերեցին մեր ազգի գլխին: Երկրաշարժը բնության աղետ էր, ահավոր բան էր, բայց վիրավորանք չկար: Մարդիկ տուն, հարազատներ էին կորցրել, բայց ողնաշարներն ամուր էին: Հիմա մեր ողնաշարը կոտրեցին…

«ՆԱ ՉԻ ՀԱՐԳՈՒՄ ԱՆԳԱՄ ԳՅՈՒՄՐԵՑՈՒ ՎԻՇՏԸ, ԻՐ ՍԵՎ ԳՈՐԾՆ ԱՌԱՋ Է ՏԱՆՈՒՄ»

— Հիմա էլ ականատես ենք եկեղեցու դեմ արշավին: Ինչ տեսել-չէինք տեսել, եկեղեցու դռների կապարակնքված կողպում չէինք տեսել: Գյումրու Յոթ վերք եկեղեցին փակել էին եւ հսկում էին ոստիկաններով՝ Նիկոլ Փաշինյանի այցի համար: Սրան ի՞նչ կասեք:

— Ես, որպես գյումրեցի, հպարտացա, երբ տեսա մեր սուրբ հայրերի, քահանաների ստորագրությունները, որոնք հրաժարվել էին գնալ իշխանական պնդումներին եւ հայտարարել էին, որ պատարագ կմատուցեն միայն այն դեպքում, եթե հնչեցվի Վեհափառի անունը: Աչքովս մի հայտարարություն էլ ընկավ, որ Գուգարաց թեմն է ստորագրահավաք արել՝ ի դեմ իշխանությունների: Հուսալի է, որ հոգեւորականները միավորվում են: Սակայն, այն, ինչ այժմ կատարվում է, աններելի է: Մի տարեց կին եկել էր, որ մտնի եկեղեցի, թույլ չեն տվել, շրջափակել էին: Այդ կինը ամեն առավոտ, տարիներ շարունակ իր մոմն է վառել, ու հիմա նրա դեմ եկեղեցու դուռը փակել են, հասկանո՞ւմ եք: Մենք այսպիսի բան չենք տեսել: Ողջ ոստիկանական ուժերը հսկել են եկեղեցին, որ մարդ չմտնի, որ ինքը գա մտնի: Լավ, ի՞նչ արժեք ունի նման գնով եկեղեցի մտնելը, երբ ուժայինները պետք է հսկեն, շրջափակեն, արգելեն հավատացյալների մուտքը եկեղեցի: Չգիտեմ, սա ի՞նչ կրկես է: Այսինքն՝ կրկես չէ, չեմ ուզում կրկեսին վիրավորել:

— Ի՞նչ եք կարծում՝ պատահակա՞ն էր ընտվել դեկտեմբերի 7-ը, երբ իշխանախումբը, ըստ էության, ասպատակեց Յոթ վերք եկեղեցու վրա:

— Իհարկե, պատահական չէ: Նա ոչ մի բան պատահական չի անում: Նա չի հարգում անգամ գյումրեցու վիշտը: Եվ ոչ միայն վիշտը չի հարգում, այլ նաեւ ամեն քայլն է մտածված անում՝ սիմվոլներով, քայլերով, իր արտահայտչամիջոցներով: Երանի կարողանայինք մի այդպիսի ընդդիմադիր առաջնորդ ունենալ: Նա իր մանիպուլյացիաներով, ստախոսությամբ, հիստերիաներով իր սեւ գործն առաջ է տանում: Չգիտեմ, այս եղելությունը ինչպես մեկնաբանեմ, բացատրեմ: Ախր, «խայտառակություն» բառն էլ չի կարող բնորոշել այս երեւույթները: Այս չափի ամենաթողություն, ամոթ, անթույլատրելի քայլեր, արհամարհանք ազգի ու արժեքների նկատմամբ, չգիտեմ, ինչպես որակեմ ու մեկնաբանեմ: Բառ չեմ գտնում:

— Լավ, այս քաոսի հանգուցալուծումը ե՞րբ եւ ինչպե՞ս եք տեսնում:

— Շատ դժվար հարց եք տալիս: Ես չեմ տեսնում այն ընդդիմությունը, որի հետեւից ժողովուրդը կգնա, մենք կգնանք: Ախր ընդդիմություն էլ չկա: Իսկ ժողովուրդն՝ առանց առաջնորդի, ղեկավարի ի՞նչ պիտի անի, ի՞նչ լծակներ ունի, որ ինչ էլ անի: Ինձ մոտ տպավորություն է, որ ուղղակի կանգնել ենք փակուղու առաջ եւ հայտնվել անելանելի վիճակում: Չնայած հույս կա, որ մի լույս բացվելու է վերջապես մեր երկրի վրա, բայց որտեղից եւ ինչ ուժով, չեմ կարող ասել:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Աստղագուշակ դեկտեմբերի 20-ի համար«Հրապարակ»․ ՔՊ-ն որոշել է հարբած գրոհայինների ուղարկել Մարյ աթոռՔրիս Ջենները բացահայտել է, որ իր թոռը` Թեյթումը անսովոր կապ ունի իր նախկին ամուսնու հանգուցյալ Ռոբերտ Քարդաշյանի հետ«Ժողովուրդ». Եզրաս արքեպիսկոպոսը իշխանություններչի հիմնական թիրախներից է դարձելԻ՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերինՌուսական սավառնող ավիառումբը Նովոպիդգորոդնոյում ոչնչացրել է ուկրաինական ողջ հենակետը (Տեսանյութ)Թաքեր Կարլսոնը ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսին անվանել է Դոնալդ Թրամփի հնարավոր իրավահաջորդՌուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված