Իշխանության ներմուծած «արևմտյան արժեքներն» են. հանրությունը միայն ծեծ, ջարդ, կալանավորում է տեսնում. Աբրահամյան
Ներքաղաքական«Հիվանդանոցում տեսակցեցի հանրային գործիչ Միհրան Հակոբյանին, ում նկատմամբ այսօր հարձակում էր իրականացվել։ Վերջինս միջին ծանրության մարմնական վնասվածք ունի»,- հայտնել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«Միհրանը որևէ մեկի հետ անձնական, կենցաղային խնդիր, թշնամություն չի ունեցել:
Ակնհայտորեն՝ տեղի ունեցած վայրագությունը կապված է իր հանրային խոսքի, հնչեցված քաղաքական գնահատականների հետ, որին ի պատասխան՝ խուժանապետությանը հարիր գործիքակազմ է աշխատել:
Իշխանության ներմուծած «արևմտյան արժեքներն» են, որի պարագայում հանրությունը միայն ծեծ, ջարդ, կալանավորում է տեսնում»,- սոցցանցի իր էջում գրել է ընդդիմադիր պատգամավորը:

