Ռուսաստանի և Ադրբեջանի հայազգի քաղաքացիներ են ձերբակալվել ԱՄՆ-ում
ՄիջազգայինԱՄՆ ներգաղթի և մաքսային հսկողության ծառայությունը (ICE) ուրբաթ օրը հայտարարել է, որ ձերբակալվել է Ադրբեջանից անօրինական ներգաղթյալ, որը բազմաթիվ անգամ դատապարտվել է հանցագործությունների, այդ թվում՝ կենդանիների նկատմամբ դաժանության համար, հաղորդում է foxnews–ը։
Ադրբեջանի քաղաքացի Ռաֆայել Վլադիմիրովի Սարգսյանը ձերբակալվել է ICE Լոս Անջելեսի կողմից նոյեմբերի 25-ին և կմնա ICE-ի կալանքի տակ՝ մինչև արտաքսման գործընթացի ավարտը։
Մեկ այլ հաղորդագրության մեջ նշվում է, որ ձերբակալվել է ՌԴ քաղաքացի Տիգրան Տիրատուրյանը, ում քրեական անցյալը ներառում է դատապարտումներ՝ անօրինական զենք պահելու, գողության և խարդախության համար: Նշվում է, որ ICE Լոս Անջելեսը նրան ձերբակալել է նոյեմբերի 25-ին:
