Նոր մագնիսական փոթորիկ է մոտենում Երկրին
ՀասարակությունՌուսաստանի գիտությունների ակադեմիայի տիեզերական հետազոտությունների ինստիտուտի (IKI) Արեգակնային աստղագիտության լաբորատորիայի տվյալների համաձայն՝ 96% հավանականություն կա, որ դեկտեմբերի 9-ին G2.7 դասի մագնիսական փոթորիկը երեքշաբթի օրը կհասնի Երկրին։
Գիտնականները նշում են, որ դեկտեմբերի 9-ին մագնիսոլորտը ամբողջ օրը կմնա մագնիսական փոթորկի վիճակում։ Հիմնական գագաթնակետը կլինի Երևանի ժամանակով՝ ժամը 10:00-ից մինչև 19:00-ն ընկած ժամանակահատվածում։
Երկարատև ընդմիջումից հետո 2024 թվականի մայիսին գրանցվել է G5 դասի մագնիսական փոթորիկ։ 2025 թվականին նոյեմբերի 12-ին դիտվել է չափազանց ուժեղ մագնիսական փոթորիկ, որը հասել է G5-ի ամենաբարձր մակարդակին` 8.67 խախտման մագնիտուդով։

