Ռուսական բանակը դրոշներ է բարձրացրել Սևերսկի կենտրոնում և ճեղքում է դեպի արևմուտք
ՄիջազգայինՌուսական զորքերը ճեղքել են Ուկրաինայի զինված ուժերի պաշտպանությունը քաղաքի կենտրոնում՝ գրավելով ուկրաինական ամրությունները կենտրոնական շրջանի բնակավայրերում: Այժմ սկսում են հարձակումը արևմտյան մասի վրա։
Ռուս զինվորները քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցի վրա բարձրացրել են Ռուսաստանի դրոշը և Պլատովի գնդի դրոշը։
Ավելի ստույգ, ռուսական վերահսկողության տակ է անցել Սեւերիսով անցնող Բախմուտովկա գետի ողջ արեւելհամ հատվածտ, որը քաղաքի հիմնական մասն է: Արեւմտյան հատվածում Սեւերսկի երկու-երեք թաղամասեր են, որի ուղղությամբ էլ հիմա ծավալվում է գրոհը: Սեւերսկն այս պահին օպերատիվ շրջապատման մեջ է, եւ քաղաքը պահելու շանսեր ուկրաինական կողմը չունի:
