Երկնային տարեդարձդ շնորհավոր պարոն Գեներալ
Այսօր երջանկահիշատակ «Արծիվ-մահապարտների միություն» ՀԿ նախագահ, Արցախյան ազատամարտի հերոս, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Աստվածատուր Պետրոսյանի երկնային տարեդարձն է։
Աստվածատուր Պետրոսյանը երկրային կյանքին հրաժեշտ է տվել 67 տարեկան հասակում։ Նրան գեներալ-մայորի զինվորական կոչում է շնորհվել դեռ 1996 թվականին։ 1998-ին պարգևատրվել է «Մարտական խաչ» առաջին աստիճան շքանշանով, 2011 թվականին սեպտեմբերի 1-ին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով։
1992թ. հունվարին Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պաշտպանության նախարարի օգնական։ Ակտիվ մասնակցել է Արցախի ազգային ազատագրական պայքարին։ 1993-2000–ին եղել է նաև ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ

