ՇՏԱՊ. Հարձակվել են Միհրան Հակոբյանի վրա, վերջինիս տեղափոխում են հիվանդանոց
ՊատահարՔիչ առաջ «Դալմա մոլ»-ի ավտոկայանատեղիում տեղի է ունեցել բանդիտական հարձակում հանրային գործիչ Միհրան Հակոբյանի վրա։ Հարձակվողները եղել են դիմակներով և անսպասելի հարձակվել են թիկունքից։ Միհրանը ստացել է մարմնական վնասվածքներ և այժմ տեղափոխվում է «Իզմիրլյան» ԲԿ, գրել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը
«Վստահ եմ, որ այս հարձակումը տեղի չէր ունենա, եթե իրավապահները բացահայտած լինեին 2021թ-ին Միհրանի տան առջև նռնակ նետելու հանցանքը»,-գրել է նա:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝