Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված է Հայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել է Նաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել է ՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել են Շ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն Ք Հայտնի փաստաբանն արժանացավ մրցանակի Ադրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանը Լեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն... Ադրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը Մայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ Սարգսյան

Տարածաշրջանային «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում.Բայրամով

Միջազգային

Ադրբեջանն առաջարկել է տարածաշրջանային «3+3» ձևաչափի հաջորդ հանդիպումն անցկացնել նախ իր տարածքում, ապա՝ Հայաստանում, և ստեղծված իրավիճակում չի տեսնում որևէ պատճառ, որ Երևանը մերժի այս առաջարկը։ Այս մասին Բաքվում Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Նա հիշեցրել է, որ «3+3» ձևաչափի ստեղծման նախաձեռնությունը պատկանում է Իլհամ Ալիևին։

Նրա խոսքով՝ նախկինում անցկացվել է երեք հանդիպում՝ Ռուսաստանում, Իրանում և 2024 թվականին՝ Թուրքիայում։

«Թուրքիայում կայացած հանդիպումից հետո մեր պատվիրակությունն առաջարկել է հաջորդ հանդիպումն անցկացնել Ադրբեջանում։ Մենք նշել ենք, որ Ադրբեջանում հանդիպումը կազմակերպելուց հետո կհամաձայնվենք հաջորդ հանդիպումն անցկացնել Հայաստանում։ Ցավոք, մենք չկարողացանք համաձայնության գալ. հայկական կողմը չհամաձայնվեց այս հաջորդականությանը», - նշել է Բայրամովը։

Նա ընդգծել է, որ տարածաշրջանային իրավիճակն այսօր զգալիորեն փոխվել է, և Ադրբեջանի և Հայաստանի պատվիրակություններն արդեն մասնակցում են միմյանց տարածքներում անցկացվող հանդիպումներին։

Աբբաս Արաղչին, իր հերթին, հայտարարել է, որ Իրանն աջակցում է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների զարգացմանը և աջակցում է «3+3» ձևաչափով հանդիպումները նախ՝ Ադրբեջանում, ապա՝ Հայաստանում անցկացնելու առաջարկին։

Հիշեցնենք, որ «3+3»-ը Արցախի 44-օրյա պատերազմից հետո Թուրքիայի նախաձեռնած և Ռուսաստանի աջակցությունը ստացած տարածաշրջանային համագործակցության ձևաչափ է։ Այն ենթադրում է հարավկովկասյան երեք երկրների՝ Վրաստանի, Հայաստանի և Ադրբեջանի, ինչպես նաև տարածաշրջանի երեք տերությունների՝ Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի մասնակցությունը։ Վրաստանը հայտարարել է, որ հարթակին չի միանում Ռուսաստանի հետ հակասությունների պատճառով։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Ռուսական ուժերն ամբողջությամբ գրավել են Միրնոգրադը. Պոկրովսկ-Միրնոգրադի ճակատամարտն ավարտված էՀայաստանի «Տարվա լավագույն ֆուտբոլիստի» եւ «Տարվա լավագույն մարզիչի» քվեարկությունր մեկնարկել էՆաիր Տիկնիզյանի տրանսֆերային արժեքն աճել էՀՐԱՏԱՊ. Աշխարհի մասշտաբով բազմաթիվ կայքեր ժամանակավորապես կանգնել կամ դանդաղել ենՇ Ն Ո Ր Հ Ա Վ Ո Ր Ա Ն ՔԲաքվում այսօր «վերջին խոսքով» հանդես են եկել գերեվարված արցախցի նախկին պաշտոնյաներԳետի ջրից ենք խմում, էն գետի, որով կանալիզացիայի ջրերն են հոսում. Նժդեհի բնակիչԵս նման ինֆորմացիա չունեմ. Սերժ Սարգսյան. ՏեսանյութՀայտնի փաստաբանն արժանացավ մրցանակիԼրագրողը Վլադիմիր Պուտինին հրավիրել է իր հարսանիքինԱդրբեջանական բենզինը կվաճառի Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող բենզալցակայանըԼեւոն Արոնյանը` Ֆիշերի շախմատի աշխարհի չեմպիոն...Բաքվում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը44-օրյայի «հաղթում ենք»-ը հիշեք. Սերժ Սսրգսյան. ՏեսանյութԱդրբեջանից Վրաստանի տարածքով Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքըՄայր Աթոռի բակում տեղի ունեցածը հայրենադավություն էր, մեր հավատի նկատմամբ ոտնձգություն էր. Սերժ ՍարգսյանԸնթանում է Սերժ Սարգսյանի գործով դատական նիստըՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, ԶԳՈՒՇԱՑԵՔ Հայկական ավիացիան դեռ ԵՄ «սեւ ցուցակում» է, բայց եվրոպացիները չեն գտել անվտանգության սպառնալիքներ. Hetq«Խաղաղության» թուղթ՝ Նիկոլի, ադրբեջանական բենզին՝ Խաչատուր Սուքիասյանի համար

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված