Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը
ՄիջազգայինԴեկտեմբերի 8-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչիի գլխավորած պատվիրակությանը։
Այս մասին հաղորդում է APA-ն՝ հղում անելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Ավելի վաղ Իրանի ԱԳՆ խոսնակ Բաղային հայտնել է, որ Ադրբեջանի հետ հարաբերությունները շատ կարևոր են Իրանի համար։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝