Գերմանիայի չորրորդ դիվիզիոնի` Արևմտյան Ռեգիոնալ լիգայի 18-րդ տուրում «Քյոլն II»-ը սեփական դաշտում 3-1 հաշվով հաղթել է «Բոխոլտին»։
Տանտերերից երկու գոլային փոխանցման հեղինակ է դարձել Հայաստանի ազգային հավաքականի նախկին հարձակվող Սարգիս Ադամյանը։
32-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում 12 խաղում խփել է 6 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։
«Քյոլնի» երիտասարդական թիմը 8-րդ տեղում է և ունի 29 միավոր։ «Բոխոլտը» 22 միավորով 10-րդն է։
