Կոչ եմ ուղղում ամեն տիրադավի թեմերի քահանաներին եւ հավատացյալներին՝ չենթարկվել որեւէ հերետիկոսի քայլերին. Տեր Սերոբ
«ՔՊ թուրքախունտայի եկեղեցիներ մուտքն ու գրաւումը բարբարոս սելջուկների նման ասպատակութիւն է Հայց. Առաքելական Ս. Եկեղեցու դէմ։ Սա կարելի է կոչել Հայաստանի թրքացման բռնի փորձ, նաեւ քրէական արարք։
Նրանց միացած ամէն մի տիրադաւ եպիսկոպոս կամ քահանայ առանց տեղի թեմական առաջնորդի թոյլտւութեան կարգազանց է, պառակտիչ եւ հերետիկոս Եկեղեցու կանոնական տեսանկիւնից։ Նրանց բռնի ուժով եկեղեցիներ գրաւումը թշնամական քայլ է Եկեղեցու ամէն կանոնի, օրէնքի, եւ բարոյականութեան դէմ։
Կոչ եմ ուղղում իրենց ենթակայ, եւ ամէն տիրադաւի թեմերի քահանաներին եւ հաւատացեալներին չենթարկուել որեւէ հերետիկոսի քայլերին, եւ մնալ հաւատարիմ Աստուծոյ ձայնին որպէս տաճար Ս. Հոգւոյն, անսալ Հայրենիքի կոչին որպէս նուիրեալ մարդ, եւ անսասան հաւատարիմ մնալ Հայց. Առաքելական Ս. Եկեղեցւոյ՝ իր դէմս Մայր Աթոռ Ս. Էջմիածնին եւ ազգընտիր Վեհափառ հայրապետին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց կաթողիկոսին։
Հայրենիքը վտանգուած է, եւ որպէս նոր Աւարայրի ուխտեալ ժողովուրդ, հարկ է որ բոլորով սրտիւ մերով հաւաքուենք, ամուր բռուցքուենք եւ կանգնենք մեր Մայր Եկեղեցու, Վեհափառ հայրապետի ու զինուորեալ հոգեւորականութեան կողքին։ Սփիւռքից՝ ԱՄՆ-ից, մեր անվերապահ զօրակցութիւնը, սէրն ու հաւատարմութիւնը բոլոր նուիրեալ, սիրելի հոգեւորականներին եւ ժողովրդին», - գրել է Արժանապատիվ ՏԵՐ ՍԵՐՈԲ քահանա ԱԶԱՐՅԱՆԸ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝