ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱԱ. ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ՀԱՂԹԱԿԱՆ ՄԵԿՆԱՐԿԸ
ՍպորտՌուդիկ Մկրտչյանի գլխավորությամբ Բռնցքամարտի Հայաստանի տղամարդկանց հավաքականի հերթական ներկայացուցիչը հաղթանակով մեկնարկեց Դուբայում շարունակվող IBA -ի Աշխարհի առաջնությունում։ 63,5 կգ քաշային կարգում հանդես եկող ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ, առաջին մենամարտում մրցեց ազգությամբ հնդիկ Շուբհամ Շուբհամի հետ ու հաղթեց միավորների առավելությամբ, 4։1 հաշվով։ Առաջին ռաունդում մրցավարներից միայն մեկը Նարեկ Հովհաննիսյանին հաղթանակ չշնորհեց։
Հաջորդ ռաունդում հայ մարզիկը հաղթեց բացարձակ առավելությամբ։ Երեկոյան մրցահերթում ռինգ դուրս կգան Ժիրայր Սարգսյանը 57 կգ և Արարատ Հարությունյանը 71 կգ։ Ժիրայր Սարգսյանը կմրցի Կոմորյան կղզիների ներկայացուցիչ Հասանի Բեյն Չեկի հետ։
Արարատ Հարությունյանը, իր երկրորդ մենամարտում կմրցի Ղազախստանը ներկայացնող Ալբայիան Ժուսուպովի հետ։ Հաղթանակի դեպքում Արարատ Հարությունյանը դուրս կգա քառորդ եզրափակիչ փուլ։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
