«ՄՐՑԱՎԱՐՆԵՐԸ, ՑԱՎՈՔ, ԲԱՑԱՀԱՅՏ ԱՆԱՐԴԱՐ ՎԱՐՎԵՑԻՆ». ՄԱՐՏԱԿԱՆ ՍԱՄԲՈՅԻ ԳՐԱՆ ՊՐԻԻ ՓՈԽՉԵՄՊԻՈՆ ՀԱՄԼԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
ՍպորտՎերջերս Կազանում կայացել է «Թաթարստանի Հանրապետության ղեկավարի գավաթ» սամբոյի Գրան Պրի միջազգային մրցաշարը, որին մասնակցել է նաև Հայաստանի թիմը։ Մեր մարզիկները նվաճեցին 4 մեդալ, որից 1 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե։
Iravunk. com -ի մարզական լրագրողը զրուցել է արծաթե մեդալակիր,Աշխարհի ու Եվրոպայի մեծահասակների բրոնզե մեդալակիր, միջազգային կարգի սպորտի վարպետ, մարզիչ, ծնունդով Աբովյանից ՀԱՄԼԵՏ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ հետ։ Նա այսպես մեկնաբանեց իր նվաճումը.
- Հանդես եկա 58 կգ քաշային կարգում, մարտական սամբոյի կազմում։ Մեկնարկային գոտեմարտում հաղթեցի ռուս մրցակցիս 1։0 հաշվով, ապա 6։6 հաշվով պարտության մատնեցի մյուս ռուս մարզիկին, ով Աշխարհի չեմպիոն էր։ Եզրափակչում մրցակիցս Ղազախստանի ներկայացուցիչն էր, մրցավարները, ցավոք, բացահայտ անարդար վարվեցին ինձ հետ ու հաղթանակը տվեցին մրցակցիս 2։1 հաշվով։ Շատ լավ էի պատրաստվել այս մրցաշարին։
Պատրաստեց ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆԸ
