Պրիվոլյեի ջրամբարի ամբարտակի պայթեցման հետ կապված ուշագրավ տեղեկություններ են սկսել ի հայտ գալ (Քարտեզ)
ՄիջազգայինՊրիվոլյեի ջրամբարի ամբարտակի պայթեցման հետ կապված (https://iravunk.com/?p=329722&l=am) միանգամայն ուշագրավ տեղեկություններ են սկսել ի հայտ գալ:
Այսպես, նախօրեին ուկրաինացի սպա եւ համատեղության կարգով` հայտնի ռազմական բլոգերը` «Ալեքս» ազդականչեվ տագնապած հայտարարում էր Կրամատորսկի ուղղությամբ` Մարկովո - Օրեխովո-Վասիլեւկա գծով ռուսական ուժերի կտրուկ ակտիվացման մասին: Այն դեպքում, երբ մինչ այդ ռուսները խորքային ճեղքում էին իրականացրել մի փոքր ավելի հյուսիսում` Վասյուկովկա-Խրոմովկա ուղղությամբ: Այսինքն, խոսքը լյն ճակատով հարձակման մասին է:
Եվ ահա, ռուսական հայտնի ռազմական փորձագետ Յուրի Պոդոլյակն էլ իր հերթին է հայտնում Օրեխովո-Վասիլեւկային եւ Խրոմովկայի գրավումից հետո ռուսների հարձակման հետագա զարգացման մասին` «Մեր գրոհայինները մոտենում են Մինյկովկա և Պրիվոլյա գյուղերի ծայրամասեր»: Այսինքն, եթե Պրիվոլյեի ջրամբարի ամբարտակն իրոք ուկրաինացիներն են պայթեցրել, նշանակում է, որ. «Հակառակորդը նահանջել է Պրիվոլյայի հյուսիսային մաս»: Այսինքն, ռուսական հարձակվող ուժերը գրավում են այդ բնակավայրը: Իսկ դա շատ կարեւոր է հետեւյալ իմաստով:
Հարձակման նման արագ զարգացումը նշանակում է, որ այստեղ ուկրաինական կողմը պաշտպանունակության հետ կապված լրջագույն խնդիր ունի: Եվ դա բնական է. հիմնական ուժերն այս պահին ստիպված պահում է Սեւերսկի եւ Լիմանի հատվածում, եւ այդ ուղղությունների համար Պրիվոլյեն խորը թիկունք է, որտեղ, չունենալով ռեզերվներ, պարզապես չեն կարողացել պատշաճ պաշտպանություն կազմակերպել: Թերեւս հույսը դնելով նրա վրա, որ ռուսների համար դա Բախմուտի հատվածն է, որտեղ տեւական ժամանակ ակտիվ գործողություններ չկային:
Արդյունքում, ռուսներն այս պահին հարձակվում են Բախմուտ-Սլավյանսկ մայրուղի երկայնքով, եւ Պրիվոլյեն էլ այդ մայրուղու վրա գտնվեղ բնակավայր է: Ջրամբարի աշխարհագրական դիրքն էլ այնպիսին է, որ պատվարի պայթյունից հետո ջուրը հոսելու է հենց այդ մայրուղու ուղղությամբ: Թերեւս, դա ուկրաինական կողի համար միակ տարբերակն էր ռուսների հարձակման թափը կանգնեցնելու համար, որ մտածեն ինչ-որ կանխարգելիչ քայլերի մասին:
Ամեն բան խոսում է հենց այս սցենարի մասին, հաշվի առնելով, որ շատ թույլ պաշտպանված Բախմուտ-Սլավյանսկ մայրուղով հարձակումը ռուսական ուժերին, մինչ Սլավյանսկը, հասցնում է այս գոտում կարեւորագույն բնակավայրերից մեկի` Ռեյ-Ալեքսանդրովկայի թիկունք:
Մյուս կողմից, այսօր ռուսական ուժերը հարձակում սկսեցին նաեւ այս ճակատի հյուսիսային թեւում` գրոհելով Զակատնոե բնակավայրը (Քարտեզ 2): Այն գրավելու դեպքում ոչ միայն Դատապարտված վիճակում է հայտնվում Սեւերսկը, այլ նաեւ` Զակատնոեի գերիշխող դիրքը ռուսներին հնարավորություն է տալիս արագ գրոհ իրականացնել նույն Ռեյ-Ալեքսանդրովկայի ուղղությամբ` հյուսիսից: Իսկ այս բնակավայրի անկումը կնշանակի ուկրաինական ողջ սեւերսկյան խմբավորման շրջապատում, ռուսներն էլ դուրս կգան Սլավյանսկի մերձակա մատույցներ:
Տես նաեւ https://t.me/iravunk/61803
