Պատերազմի վտանգ կա, եթե Այաթոլլահ Խամեինի հետ ինչ-որ բան պատահի, անմիջապես կհայտարարվի համընդհանուր ջիհադ․Իրանցի միջազգայնագետը բացառիկ խաղաքարտեր է բացում
ՀանդիպումԱրևմտյան լրատվամիջոցները ակտիվորեն քննարկում են Իրանի և Իսրայելի միջև նոր պատերազմի հնարավորության հարցը։ Իրանցի հայտնի միջազգայնագետ Խայալ Մուազզին եւս չի բացառում մոտալուտ պատերազմի վտանգը, որը կորոշի ոչ իայն Մերձավոր Արեւելքի ճակատագիրը, այլ ամերիկյան գերիշխանության վերջը․
-Տարածաշրջանում իրավիճակը չափազանց լարված է, և իսկապես պատերազմի վտանգ կա։ Կարելի է վստահորեն ասել, որ Իրանի և Իսրայելի միջև խոշոր բախումը, որը կորոշի ամբողջ տարածաշրջանի ապագան, անխուսափելի է։ Սակայն սա միայն Իրանի և Իսրայելի միջև հակամարտություն անվանելը սխալ կլինի. մենք խոսում ենք Միացյալ Նահանգների և ՆԱՏՕ-ի երկրների հետ բախման մասին: Այս պատերազմը կլինի շրջադարձային և վճռորոշ։ Այն կորոշի ոչ միայն Մերձավոր Արևելքի ճակատագիրը, այլև ամերիկյան գերիշխանության և նրա արբանյակների վերջը։
Անհնար է կանխատեսել պատերազմի բռնկման ճշգրիտ ժամանակը, բայց կարելի է ասել, որ Իրանը, ինչպես իր ողջ պատմության ընթացքում, երբեք ագրեսիա չի սկսել և երբեք էլ չի նախաձեռնի։ Իսլամական Հանրապետությունը միշտ վարել է պաշտպանական քաղաքականություն՝ արձագանքելով միայն այն դեպքում, երբ խախտվում է իր ինքնիշխանությունը և սպառնալիքի տակ է իր ժողովրդի անվտանգությունը։
-Պարոն Մուազզի, Իրանի հետախուզության նախարար Էսմայիլ Խատիբը հայտարարել է, որ «Իսլամական Հանրապետության թշնամիները» մահափորձ են պլանավորում Իրանի գերագույն առաջնորդի դեմ՝ երկիրը անկայունացնելու նպատակով: Հավանական համարո՞ւմ եք այս սցենարը:
-Այս նպատակը վաղուց ի վեր Միացյալ Նահանգների և սիոնիստական ռեժիմի ռազմավարական ծրագրերի մաս է կազմում։ Այաթոլլահ Խամենեին գտնվում է ամենաբարձր մակարդակի պաշտպանության ներքո, և թշնամին լավ գիտակցում է Իսլամական հեղափոխության առաջնորդի կողմից ներկայացվող սպառնալիքը։ 12-օրյա պատերազմը հստակ ցույց տվեց Խամենեիի ռազմական կարողություններն ու ռազմավարական մտածողությունը.
Ոչ մի այլ առաջնորդ չէր կարող այդքան արագ մոբիլիզացնել բանակը և կայունացնել երկիրը մի քանի բարձրաստիճան զինվորականների կորստից հետո։ Հենց նրա հեռատեսությունը, իմաստությունը և ճգնաժամի մեջ առաջնորդելու ունակությունն է, որ ամենաշատն է վախ ներշնչում իր հակառակորդներին
Եթե թշնամին համարձակվի նման անխոհեմ քայլ կատարել, հետևանքները կլինեն աղետալի։ Աշխարհը կընկղմվի քաոսի մեջ, և աշխարհի ոչ մի անկյունում չի երաշխավորվի ոչ մի ամերիկացու կամ սիոնիստի անվտանգությունը։ Այաթոլլահ Խամենեին հետևորդներ ունի ամբողջ աշխարհում, և եթե նրանց առաջնորդին սպառնացող վտանգ լինի, նրանք անմիջապես կհարձակվեն։
Միացյալ Նահանգների փողոցները կդառնան մարտադաշտ։ Հարկ է նշել, որ մի քանի նշանավոր իրանցի աստվածաբաններ արդեն ֆեթվաներ են հրապարակել. եթե Այաթոլլահ Խամենեիի հետ ինչ-որ բան պատահի, անմիջապես կհայտարարվի համընդհանուր ջիհադ։
