Բոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ում Հանրապետությունում սպասվում է անձրևային եղանակ Ճապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ) Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասին Հուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ) Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր Դիանային Մերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալ Հայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերով Մեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջ

Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է. Փաշինյանն այցելել է Կիրանց

Ներքաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ քաղաքացիների մոտ 50 հոգանոց խմբի հետ այցելել է Տավուշի մարզի Կիրանց բնակավայր:

Առաջին կանգառը եղել է Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատված Կիրանցի հատվածում, որտեղ ներկայացվել են իրականացված աշխատանքները: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ այսօրվա այցի նպատակն է ցույց տալ Հայաստանի անվտանգության ապահովման այն կոնցեպտը, որով առաջնորդվում է ՀՀ Կառավարությունը: Վարչապետն ընդգծել է, որ երկրի անվտանգությունը միայն բանակի շնորհիվ հնարավոր չէ ապահովել, անվտանգության ապահովման գործիքները պետք է լինեն բազմազան, և Կիրանցի պատն անվտանգության այդ գործիքներից մեկն է: «Սա անվտանգության ապահովման մի լրացուցիչ կոնցեպտ է և խաղաղության օրակարգի մեր պատկերացումը: Վստահաբար ասում եմ՝ Կիրանցը Հայաստանի ամենաանվտանգ գյուղերից է»,- ասել է երկրի ղեկավարը և հավելել, որ ի հեճուկս այն կանխատեսումների, որ Կիրանցը դատարկվելու է, ներկայումս 16 մլնի ծրագրով 54 նոր տուն է կառուցվում: Մինչև սահմանազատումը գյուղը 90 տնտեսություն է ունեցել:

Նիկոլ Փաշինյանը սահմանազատման գործընթացը կարևորել է նաև կառավարման տեսանկյունից և ընդգծել՝ դրա կարևոր առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ գիտես քո պատասխանատվության գոտին և շրջանակը:

Այնուհետև խմբի անդամները Կիրանցի Գ. Վարդանյանի անվան նորակառույց հիմնական դպրոցում կատարած շրջայցի ընթացքում ծանոթացել են արդեն մեկ տարի շահագործման հանձնված դպրոցում ստեղծված պայմաններին: Ծրագրի նպատակով Կառավարությունը հատկացրել էր 737 մլն դրամ։ Դպրոցը նախատեսված է 100 երեխայի համար, գործում է 20 երեխայի համար նախատեսված նախակրթարան:

Նիկոլ Փաշինյանը և քաղաքացիները այցելել են նաև Կիրանցի Սուրբ Երրորդություն եկեղեցի, որի վերականգնման աշխատանքների համար պետբյուջեից հատկացվել է 55 մլն դրամ: Վերականգնման աշխատանքները գտնվում են ավարտական փուլում:

Կոնֆիդենցիալության պայմաններում քաղաքացիներին ներկայացվել են նաև վերջին տարիներին ձեռք բերված սպառազինությունը և տեխնիկան, ինչպես նաև ինժեներական նորարարությունները:

 

Բաժանորդագրվե՛ք https://t.me/iravunk

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված

Շաքիում ադրբեջանցու կրակոցից վնասված կնոջ ոտքի ոսկորը փշրվել է, ոտքը պահպանելու խնդիրը դեռ կաԲոլորը շատ վախեցած են. ի՞նչ է կատարվում ԵՊՀ-ումՄայր Աթոռին հատկացված շինությունները Հայոց Հայրապետի անձնական ունեցվածք ներկայացնելը մանիպուլիացիա էՈրոշ երկրներ փորձում են պառակտել Հարավային Կովկասը և վատթարացնել ՌԴ-ի հարաբերությունները ՀՀ-ի հետ․ ՄեդվեդևԴիլիջանում հայտնի ուսուցչուհու մահվան հանգամանքներըՀոկտեմբերի 5-6-ը կդադարեցվի յոթ գյուղերի ջրամատակարարումըԻսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակելՀոկտեմբերի 5. Օրվա խոսքՀանրապետությունում սպասվում է անձրևային եղանակՃապոնիայում կատաղած մայր արջը հարձակվել է մեքենայի վրա՝ ձագին պաշտպանելու համար (Տեսանյութ)Ուկրաինական աղբյուրները հայտնում են Խանսկայա օդանավակայանում Սու-34 և Սու-35 ինքնաթիռների խոցման մասինՀուսիթներն ավարտում են ռազմավարական նշանակություն ունեցող Թաիզ քաղաքի շրջապատումը (Տեսանյութ, Քարտեզ)Ժամանակին Թրամփն ամուսնության առաջարկ է արել արքայադուստր ԴիանայինՄերցը մերժել է Զելենսկու խնդրանքը՝ Ուկրաինայի ԵՄ-ին արագացված անդամակցության վերաբերյալՀայաստանի հավաքականին նոր ֆուտբոլիստ է միացել Սննդամթերքի համաշխարհային գները բարձրանում են 2022թ.-ից ի վեր ամենաարագ տեմպերովՄեր կադրային ռեսուրսները խիստ սահմանափակ են. Եղիշե Մելիքյանը` Չեռնոգորիայի դեմ խաղից առաջԷլեկտրաէներգիայի պլանային անջատումներԻնչպե՞ս կարձագանքի Իրանը ԱՄՆ-ի ցամաքային հարձակման. Իրանցի գեներալՄակրոնը Ֆրանսիան դարձրել է «Եվրոպայի ամենաթույլ օղակը». Bloomberg

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք Youtube-ում`
Ամենադիտված