Թուրքիայի ԱԳ նախարարը կարծում է՝ ԱՄՆ միջնորդությունն Ուկրաինայում կարող է հաջողություն գրանցել
ՄիջազգայինԹուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը կոչ է արել Եվրոպային, ինչպես նաև Ուկրաինայում հակամարտության կողմերին և շահագրգիռ երկրներին մասնակցել բանակցություններին՝ նշելով, որ ԱՄՆ միջնորդությունն այս հարցում հաջողության հնարավորություն ունի։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Թուրքիայի ԱԳ նախարարը հայտարարել է Դոհայում անցկացվող ֆորումի ժամանակ։
«ԱՄՆ-ի (Ուկրաինայի հարցում Եվրոպայի հետ անմիջականորեն համագործակցելու) բացակայության պայմաններում Եվրոպան պետք է ավելի ստեղծագործ լուծումներ փնտրի՝ ավելի դիմացկուն դառնալու համար:
Ես կարծում եմ, որ այս պատերազմն ավարտելու միակ կենսունակ ճանապարհը բանակցություններում անկեղծ և վճռական ներգրավվածությունն է: Լավ միջնորդական ջանքեր են գործադրվում: Հուսով եմ, որ ամերիկյան միջնորդությունը կօգնի հաջողության հասնել. նրանք հաջողության բոլոր հնարավորություններն ունեն»,- ասել է Ֆիդանը:
