Գիշերը Ուկրաինայում սկսված հրթիռային հարձակումը շարունակվել է մինչեւ առավոտ
ՄիջազգայինՌուսաստանի զինված ուժերը շարունակում են իրենց զանգվածային հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակումները Ուկրաինայում գտնվող թիրախների վրա Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=329631&l=am): Հարվածները ներկայումս ուղղված են երկրի արևմտյան շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին:
Պայթյուններ են գրանցվել Իվանո-Ֆրանկովսկի մարզի Բուրշտինի ՋԷԿ-ում և Լվովի մարզի Դոբրոտվիրի ՋԷԿ-ում: Մոնիթորինգային ալիքների տվյալներով՝ հարվածից հետո Լվովի մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել:
Պայթյուններ են եղել Չեռնիգովում: Էլեկտրաէներգիայի անջատումներ են սկսվել նաև Լուցկում, որտեղ հարձակումների երկար շարք է արձանագրվել (Տեսանյութում) եւ այլն:
Այսպիսով, ընդհանուր հարձակման ժամանակ խոցվել են.
Ֆաստիվի երկաթուղային կայարանը և դեպոները։
Նովի Պետրովցիի պահեստները։
Դոբրոտվիրի, Բուրշտինի և Կրիվոյ Ռիգի ջերմաէլեկտրակայանները։
Ռովնոեի և Լուցկի էլեկտրակայանները։
Վիշգորոդի պահեստները։
Գնացքների երթևեկությունը նույնպես չեղարկվել է, իսկ արտակարգ էլեկտրաէներգիայի անջատումներ են տեղի ունեցել Դնեպրոպետրովսկի, Օդեսայի և Լվովի մարզերում, ինչպես նաև Ռովնոյում։ Սրանք հիմնականներն են: