Կիևը ենթարկվել է հզոր հրթիռային հարձակման. ավերվել է «Ֆաստիվ» երկաթուղային կայարանը (Տեսանյութ)
ՄիջազգայինԿիևը ենթարկվել է հզոր հրթիռային հարձակման: Գրանցվել են «Կինժալ», «Իսկանդեր» հրթիռների եւ հեռահար անօդաչուների տասնյակ հարվածներ Կիևի և շրջակա շրջանների թիրախներին։
Ուկրաինայի մայրաքաղաքի մոտակայքում ավերվել է «Ֆաստիվ» երկաթուղային կայարանը, որն ակտիվ դեր ուներ ռազմական բեռների տեղափոխման հարցում
(Տեսանյութում)։ Նաեւ գրանցվել են Էլեկտրաէներգիայի անջատումներ։
Զանգվածային հարձակում է եղել նաեւ դնեպրոպետրովսկյանի և կրիվոռոժյան ՋԷԿ-ի վրա: Դնեպրոպետրովսկում խոշոր հրդեհ է բռնկվել էլեկտրակայանին հրթիռի և անօդաչուների հարվածից հետո։ Քաղաքում հաղորդվել է էլեկտրաէներգիայի անջատումների մասին։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
