Ջարեդ Քուշները կարող է դառնալ առանցքային դեմքերից մեկը Ուկրաինայի հակամարտության կարգավորման գործում. Ուշակով
ՄիջազգայինՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և Affinity Partners-ի հիմնադիր Ջարեդ Քուշները կարող է դառնալ առանցքային դեմքերից մեկը Ուկրաինայի հակամարտության կարգավորման՝ Վաշինգտոնի առաջարկած ծրագրի մշակման գործում։
«Ես անձամբ կարծում եմ, որ եթե շարունակվի թղթի վրա կազմվել կարգավորման հանգեցնող որևէ ծրագիր, այն թելադրելու է պարոն Քուշները»,- ասել է Ուշակովը «Россия 1» հեռուստաալիքի լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում։
Ուշակովը նշել է, որ Քուշների մասնակցությունը «շատ տեղին էր», քանի որ «համակարգային տարր» է հաղորդել ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվ Ուիթքոֆի «հմայքին և բարյացակամությանը»։
Հանդիպումը, որի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունեց Ուիթքոֆին և Քուշներին, տեղի է ունեցել դեկտեմբերի 2-ին Կրեմլում և տևել է մոտ հինգ ժամ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
