Շրթունքների մեծացման պատճառով Ռուսաստանում կինը չի կարողացելանցնել անցնել մետրոյի՝ կենսաչափական տվյալները ստուգող տուրնիկետով
ՄիջազգայինՌուսաստանի Նիժնի Նովգորոդ քաղաքում մի կին ներարկված իմպլանտներով շրթունքների մեծացման պատճառով չի կարողացել անցնել մետրոյի՝ կենսաչափական տվյալները ստուգող տուրնիկետով։ Միջադեպի մասին հաղորդել է Ura.ru-ն թելեգրամյան ալիքում։
Քաղաքի բնակչուհին պատմել է, որ չափից շատ է տարվել շրթունքների մեծացմամբ, ինչի արդյունքում կենսաչափական համակարգի աշխատանքը խափանվել է։ Նույնականացման միջոցներից օգտվելու փորձերը անհաջող են եղել նաև խանութներում։
Պլաստիկ վիրաբույժ Նադեժդա Ռոժդեստվենսկայան պարբերականին տված հարցազրույցում հաստատել է, որ արտաքին տեսքի չափազանց փոփոխությունները կարող են աղավաղել կենսաչափական տվյալները։ Նա պարզաբանել է, որ վիրահատությունից հետո կարող է կապվել բանկի հետ՝ կլինիկայից փաստաթղթեր ստանալիս տվյալները շտկելու համար, սակայն եթե հետագայում ենթարկվի շրթունքների փոքրացման, կենսաչափական ձևանմուշը դարձյալ անհրաժեշտ կլինի թարմացնել։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
