ՌԴ-ն խզել է Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ կնքված ռազմական ոլորտի համաձայնագրերը
ՄիջազգայինՌուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը կարգադրություն է ստորագրել Կանադայի, Ֆրանսիայի և Պորտուգալիայի հետ ռազմական ոլորտի համաձայնագրերի դադարեցման մասին։
Ռուսաստանի Դաշնության կառավարության և Ֆրանսիայի Հանրապետության կառավարության միջև պաշտպանական համագործակցության մասին 1994 թվականի փետրվարի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը և Ռուսաստանի Դաշնության կառավարության և Պորտուգալիայի Հանրապետության կառավարության միջև ռազմական համագործակցության մասին 2000 թվականի օգոստոսի 4-ին Մոսկվայում ստորագրված համաձայնագիրը»,- ասվում է փաստաթղթում։
Կարգադրության համաձայն՝ Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը պարտավոր է որոշման մասին տեղեկացնել կանադական, ֆրանսիական և պորտուգալական կողմերին։