Մխիթարյան, թե՞ Սուչիչ.Կիվուն դեռ վերջնական որոշում չունի Հայաստանի հավաքականում Տիկնիզյանն այլ դեմք է ցույց տալիս. հունական մամուլի դիտարկումները Մարտնչող «բարեփոխիչների» կլանը հերթական սուտն ու կեղծիքն է տարածում Ամենակարեվորն է, որ երեք առաջնորդները կարողացան նստել մեկ սեղանի շուրջ Պատահական չէ, որ Պուտինն ի ցույց դրեց «միջուկային ճամպրուկը» Զատկից հետո ներկած ձուն մեզ պետք չէ․ Շարմազանովը՝ Փաշինյանին Թքե՛ք այդ մանդատների վրա, պահել եք որ ի՞նչ․ Հայկ Բաբուխանյան «Անհաջողության ջենթլմենները» կրկին հանձնվում են Նիկոլը փորձում է Մոսկվային համոզել, թե ինքը Հայաստանը ԵՄ կազմում տեսնում է 20 տարի անց Խոշոր վթար Վանաձորի գլխավոր ճանապարհին. Տեսանյութ

Կթոշակավորվեմ, կամուսնանամ, ոսկե ատամներ կգցեմ. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ

Ընկեր Փանջունի

ՆԱՂԴԸ ԹՈՂԱԾ` ՆԻՍԻԱՅԻ ՀԵՏԵՎԻՑ ՉԵՆ ԸՆԿՆՈՒՄ

(«ՀԱՅԱՍՏԱՆԸ  5 ՄԼՆ ԵՎՐՈ ԿՍՏԱՆԱ ԵՄ-ԻՑ՝ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԱԽԱՇԵՄԻՆ ԱՊԱՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ԵՄ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ տնտեսագետների` Եվրոպան Հայաստանի դեպքում շարժվում է` кто платит, тот и заказывает музыку կարգախոսի համաձայն։

 **

ԴԻԼԵՄԱ

(ՆԵՐԿԱՅԻՍ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԻ ՄԻ ՄԱՍԻ` ԱՊԱԳԱ  ԽՈՐՀՐԴԱՐԱՆՈՒՄ ԼԻՆԵԼ ՉՑԱՆԿԱՆԱԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ քաղտեխնոլոգների` վերլուծությունը դեռեւս հասկանալի չէ, թե վերոնշյալ երեւույթի ընթացքում ինչ է տեղի ունենում, Նիկոլի նավը առնետներն են լքում, թե՞ Նիկոլն է ազատվում նավը խորտակվող բալաստից։

**

ՀԻՊՈԹԵԶ

(88 ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏՆԵՐԻ  ՑԱՆՑԻ ԻՐԱԿԱՆ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ ԼԻՆԵԼՈՒ` ԱՆՆԱ ՀԱԿՈԲՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՀԵՐՔԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ըստ սպիրիտների, եթե ելնենք այն հանգամանքից, որ իշխող զույգի «սրբազան» թիվը 666-ն է, հետեւապես 88-ը կարող է եւ իրնցը չլինել ։

 **

 ՌՈՒԲԻԿՈՆ

«Սրբազանից» անցում դեպի լրբազան պետք է ընդամենը Նիկոլի ձեռքը սեղմել։

 **

СХОДНЯК

(«ԿՈՇՏ ՄԻՋՈՑՆԵՐ ՁԵՌՆԱՐԿԵԼ ՔՐԵԱԿԱՆ ԵՆԹԱՄՇԱԿՈՒՅԹԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԵԼՈՒ ՀԱՄԱՐ» ՆԻԿՈԼԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Կառավարությունից հայտնում են, որ նոր կաթողիկոսի գործը հորով-մորով անելուց հետո, Փաշինյանը որոշել ա «օրենքով գողերին» էլ ինքը կանգնեցնի։

**

ԱԺ ՔՊ ՊԱՏԳԱՄԱՎՈՐՆԵՐԸ` ՆԻԿՈԼԻՆ

(ԱՐԴԵՆ 4-ՐԴ ԱՆԳԱՄ ՔՎՈՐՈՒՄԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՆԻԿՈԼԻ ՆԵՐԿԱՅՈՒԹՅԱՄԲ ՆԻՍՏԸ ՏԱՊԱԼԵԼՈՒ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Որ պատգամավորներին հաջորդ խորհրդարանում ցուցակ ես մտցրել, գնա նրանցից էլ քվորում պահանջի: Какой привет, такой ответ, Նիկոլ ջան:

**

ՆԻԿՈԼԻ ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅԱՆ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՍԽԵՄԱՆ

(«ԵՍ ԳՆՈՒՄ ԵՄ ԽՈՐԱՆԻ ԱՌԱՋ ԾՆԿԻ ԵՄ ԳԱԼԻՍ ԵՎ ՄԵՂՔԵՐԻՍ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ ԵՄ ԽՆԴՐՈՒՄ, ԴԱ Է ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆԸ»` ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)

Ես գնում եմ Իլհամի եւ Ռեջեփի առաջ ծնկի եմ գալիս, դա է խաղաղության գինը:

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ