Դեռ չի կողմնորոշվել. ԲԱՄԲԱՍԱՆՔ
ԲամբասանքԱրթիկի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Նարեկ եպիսկոպոս Ավագյանը, որը համատեղության կարգով նաեւ Շիրակի թեմի հոգեւոր տեսուչն է՝ առաջնորդական լիազորություններով, դեռ չի կողմնորոշվել՝ լինել Եկեղեցու կողքին , թե համալրել ուրացող եպիսկոպոսների շարքը։ Բանն այն է, որ նա հրաժարվել է ստորագրել թե՛ 10 ուրացող եպիսկոպոսների, թե՛ Եկեղեցուն եւ Վեհափառ Հայրապետին իրենց աջակցությունը հայտնած 27 եպիսկոպոսների հայտարարության տակ։ Ասում են, թե մտերիմ շրջապատում Նարեկ սրբազանն ասել է, որ ինքը ո՛չ այս կողմից է, ո՛չ էլ՝ այն. «Ես իմ ծառայությունն եմ անում Աստծո առաջ»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝