⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Անհրաժեշտ է զուգահեռ ձեւավորել համախմբման առնվազն եւս երկու օջախ․ Չախալյան ՌԴ ԱԳՆ. Էստոնիան գտնվում է Ռուսաստանի հետ բացահայտ հակամարտության եզրին Եվրահանձնաժողովը մերժել է Ռուսաստանի հետ անվտանգության վերաբերյալ ուղիղ բանակցությունները Քուշներ. Թրամփը չի պատրաստվում պատերազմ սկսել Ռուսաստանի հետ՝ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների համար Մեդվեդև. Ռուսաստանը չի օգտագործել միջուկային զենք անհրաժեշտության բացակայության պատճառով ՆԱՏՕ-ն հրաժարվում է վերադառնալ իր հին սահմաններին Նախնական կալանքը վերածվել է պատժի. մարդկանց տարիներով պահում են ՔԿՀ-ում՝ առանց դատավճռի Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 23-ին Հրապարակվել է նոր Սահմանադրության տեքստը

ԱԱ. Հայ բռնցքամարտիկների հաջող մեկնարկը

Սպորտ

Դուբայում ընթացող բռնցքամարտի աշխարհի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչները հաղթական մեկնարկ ունեցան:

Հայաստանի առաջատար բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը վստահ հաղթանակով է սկսել իր ելույթները ընթացիկ մրցաշարում։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի մամուլի ծառայությունը։

Հայ մարզիկը մենամարտն ավարտել է ժամանակից շուտ՝ առավելության հասնելով Քենիան ներկայացնող Վիսման Միվատեի նկատմամբ։

​Մենամարտի ընթացքում Բաչկովի դիպուկ և ուժգին հարվածաշարերից հետո մրցակիցը մի քանի անգամ հայտնվել է նոկդաունում։ Մրցավարը, գնահատելով իրավիճակը, որոշում է կայացրել դադարեցնել մենամարտը՝ գրանցելով հայ բռնցքամարտիկի վաղաժամ հաղթանակը։

​Ավելի վաղ հաջողություն էր գրանցվել նաև Հայաստանի մեկ այլ ներկայացուցչի՝ Արմեն Մաշակարյանի օգտին։ Վերջինիս մրցակիցը չի ներկայացել մենամարտին, ինչի արդյունքում գրանցվել է տեխնիկական հաղթանակ։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ