Թուրքիան այժմ հասկանում է, որ Սիրիայում ոչինչ չի կարող լուծվել առանց Իրանի. Իրանական աղբյուր
ՄիջազգայինԻրանական հեղափոխության պահապանների կորպուսին մոտ կանգնած աղբյուրը գրում է.
«Թուրքիան այժմ հասկանում է, որ Սիրիայում ոչինչ չի կարող լուծվել առանց Իրանի։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շուտով նախատեսում է այցելել Իրան։
Թեհրանում Թուրքիայի դեսպանը հայտարարել է. «Իսլամական երկրները, մասնավորապես Իրանը և Թուրքիան, պետք է համագործակցեն Սիրիայում և Իրաքում խաղաղությունն ու կայունությունը վերականգնելու համար»»։
Տրամաբանությունը կարելի է հասկանալ, հենց Մոսկվան եւ Թեհրանը հետ քաշվեցին սիրիական գործերից, Թուրքիան ստիպված եղավ ուղիղ բախման մեջ մտնել Իսրայելի հետ: Դրա սպասելի հետեւանքը Քուրդիստանի ստեղծումն է, որը Թուրքիայի մղձավանջն է: Միակ տարբերակը Թեհրամի միջոցով Մոսկվայի հետ լեզու գտնելն է, քանի որ Մոսկվան ցուցադրաբար հրաժարվում է Սիրիայի հարցով Անկարայի հետ խոսել. Էրդողանի Մոսկվային չէր հարցնում, երբ Ջուլանին հասցրեց իշխանության, ու հիմա հասկանում է, որ ընդամենը դարձավ «կրակից ուրիշի համար շագանակ հանող»:
Տես նաեւ https://t.me/iravunk/61737
