Ռուսական ուժերը սկսում են շրջապատել Կոնստանտինովկան (Քարտեզ)
ՄիջազգայինՆախօրեին Ռուսաստանի պաշտպանության նախարարությոունը հայտարարեց Կոնստանտինովկայի հյուսիսում կամ՝ Կրամատորսկի հարավում անհավանական թվացող ճեղքման եւ Կլինովոյե բնակավայրը գրավելու մասին (https://iravunk.com/?p=329291&l=am)։ Լուրը բավականին անհավանական տեսք ուներ, եւ ոչ միայն ուկրաինական, այլ նաեւ որոշ ռուսական աղբյուրներ դեռ ձեռնպահ են մնում այն ռազմական գործողությունների քարտեզներում արձանագրելուց: Չնայած դրան, որոշ միանգամայն հեղինակավոր աղբյուրներ էլ հաստատեցին փաստը, եւ անցած մեկ-երկու օրերին տեղեկացնում էին, որ ռուսները շարունակում են ամրանակ այդ հատվածում` ընդլայնելով ճեղքման գոտու սահմանները` թեւերից ապահեագրվելու համար:
Եւ ահա, ՌԴ ՊՆ-ն նեղեկացնում է, որ շարունակելով հարձակումը, ռուսական ուժերը գրավել են նաեւ Կլինովոյեից 2-3 կմ հարավ գտնվող Բեզիմյաննոյե բնակավայրը:
Այդպիսով, Չասով Յարից արեւմուտք ընկած ճակատում ուկրաինական պաշտպանության հիմնական հենակետ հանդիսացող Վերալյուբովկան հայտնվում է կիսաշրջապատված, ավելի կոնկրետ` օպերատիվ շրջապատման վիճակում: Հաշվի առնելով, որ այս հանգույցի եւ ճակատային գոտու մատակարարումներն իրականացվում էին Կլինովոյեի եւ Բեզիմյաննոյեի միջոցով: Միաժամանակ, ռուսական ուժերն այս հատվածում ուկրաինական պաշտպանության թիկունքում են, եւ Վերալյուբովկան պահելը դառնում է գործնականում անլուծելի խնդիր:
Վերալյուբովկայի գոտին գրավելու դեպքում ռուսները նախ` սպառնում են ձեւավորել Կոնստանտինովկան հյուսիսից փակող աքցանը, այն դեպքում, երբ արդեն մեկնարկել է քաղաքը նաեւ արեւմուտքից փակելու հարձակումը:
Հաջրոդը, Վերալյուբովկայի հատվածից ռուսներն ուղղակիորեն սպառնում են Դրուժովկա եւ Ալեքսեեվո-Դրուժովկա քաղաքիենրին:
Վերջապես, սպառնում են դուրս գալ Կրամատորսկի մերձակա հատված:
