ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ IBA -Ի ԱԱ. ՀԱՅԱՍՏԱՆՆ ԱՅՍՕՐ ՈՒՆԻ 3 ՄԱՍՆԱԿԻՑ
ՍպորտԴուբայում շարունակվող Բռնցքամարտի IBA - ի Աշխարհի առաջնության 2-րդ մրցումային օրը Հայաստանն ունի 3 ներկայացուցիչ։
Ռինգ դուրս կգան ՀՈՎՀԱՆՆԵՍ ԲԱՉԿՈՎԸ 67 կգ, ԱՐՄԵՆ ՄԱՇԱԿԱՐՅԱՆԸ 67 կգ և ԱՐՏՈՒՇ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ 80 կգ։ ՕԽ բրոնզե մեդալակիր, Աշխարհի քառակի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի քառակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող IBA Pro չեմպիոնական գոտու հաղթող, անվանի կաշվե ձեռնոցի մարզիկ Հովհաննես Բաչկովը կմրցի Քենիայի ներկայացուցիչ Կավոնդո Վիսման Մուաթեի հետ։ Արտուշ Հովհաննիսյանը մենամարտի Կամերունը ներկայացնող Բարնդոն Նգոնի հետ։
Իսկ Արմեն Մաշակարյանը ուժերը կչափի ազգությամբ իտալացի Պիետրո Լորիգայի հետ։ Հաջողություն մեր մարզիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
