Տիգրան Բարսեղյանը ֆանտաստիկ գոլի հեղինակ է դարձել (տեսանյութ) ՀԱՅ ԾԱՆՐՈՐԴՆԵՐԸ ԵՐԿՐՈՐԴ ՏԱՐԻՆ ԱՆԸՆԴՄԵՋ ՀԱՂԹԵԼ ԵՆ ԵԱ-ՈՒՄ «Սիրելի Միկի, շնորհակալ եմ».Անդրեա Բոչելին` Մխիթարյանին Զելենսկու գլխին ոչ թե պարզապես մութ, այլ կարկտաբեր ամպեր կախվեցին Ֆրանսիայի երկնքում նկատվել են վառ կարմիր կայծակներ (Տեսանյութ) Ֆրանսիական բումերանգի էֆեկտը... Եվրոպան եւս «գցեց» Կիեւին Պատերազմից ժամանակ առաջին անգամ ռուսական հրթիռային անօդաչուն հասել Լվով ԱԺ-ում կա ուղղակի քաղաքական կուլտուրայի ցածր մակարդակ. Բադալյան Դեպքը, որը վերագրվում է «մանախին», աբսուրդ է․ փաստաբան

Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակցուհիները «Մեգամոլ»-ից գողություն են կատարել.Shamshyan.com

Հասարակություն

Դեկտեմբերի 2-ին Նոր Նորքի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Մեգամոլ» առևտրի կենտրոնում 3 կանայք գողություն են կատարել: Այս մասին հայտնում է Shmashyan.com-ը։ 
Նշված վայր են ժամանել ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները։
 
Տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի էր և «Մեգամոլ» առևտրի կենտրոնի մոտից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանները ձերբակալել և Նոր Նորքի բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 41-ամյա Արմինեին, 17-ամյա Անգելինային և 36-ամյա Անիին: 

Պարզվել է, որ նշված անձինք «Մեգամոլ» առևտրի կենտրոնում գործող «Էլ Սի Վայկիկի» խանութ սրահից գողություն են կատարել։

Նշված անձինք Հայաստանում հայտնի պարային ստուդիաներից մեկի աշխատակիցներ են, իսկ նրանցից մեկն էլ պարուսույց է: 

Դեպքի փաստով ոստիկանության Նոր Նորքի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք նշված անձանց հետ ներկայացվել են ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժին, որտեղից էլ նշված անձինք ազատ են արձակվել: 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ