Գնում ենք շատ հեռու զարգացող աշխարհից. Վահան Բաբայան
ՆերքաղաքականՄի կողմ թողնելով եկեղեցու հետ կատարվող քաղաքական իրադարձությունները (եթե, իհարկե, դա հնարավոր է), եկեք հասկանանք Փաշինյանն ո՞ւր բերեց մեզ հասցրեց:
Եկեղեցիների ռեֆորմացիաները տեղի են ունեցել Եվրոպայում հարյուրամյակներ առաջ, վաղուց արդեն մարդիկ բաժանված են ըստ իրենց հավատների, կաթոլիկ, բողոքական և այլն: Մարդիկ վիճում են վաղուց տնտեսական հարցերի շուրջ, թե որ մոդելները կարող են ապահովել իրենց քաղաքացիների բարեկեցության պայմանները, հաշտ են թե ով ինչ կրոն է նույնիսկ դավանում, իսկ մե՞նք.... Մենք գնացինք միջնադար, ու դեռ հետ ենք գնում, բոլորով:
Ու պատկերացրեք 21-րդ դարում մի ժողովուրդ հերիք չի քաղաքական առումով է ծայրահեղ բևեռացված, հիմա էլ արդեն կոնկրետ հոգևոր առումով: Հարցը հասել է նրան, որ մարդիկ արդեն բաժանվել են, թե որ եկեղեցին ու սրբազանն են իրական, որոնք՝ ոչ, որ պատարագն է իրական, որը՝ ոչ: Բան չունեմ ասելու այստեղ շատ արդար հարցեր կան, բայց .... է՞ս կարգի պառակտում, է՞ս կարգի միջնադար:
Մենք իրականում գնում ենք շատ հեռու զարգացող աշխարհից, նման որակի քննարկումները մեզ տարել են ավելի հետ, քան մենք պատկերացնում ենք:
Ի վերջո, սենց ո՞ւ րենք հասնելու, ժողովուրդ ջան: Ու այս հետընթացի պարագայում տասնամյակներ են պահանջվելու, որ մենք կարողանանք կրկին ավելի շատ միասնական լինենք, քան ավելի շատ բաժանված», - գրել է Ռեֆորմիստների կուսակցության նախագահ ՎԱՀԱՆ ԲԱԲԱՅԱՆԸ:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝