Ժամանակն է, որ Խոյը գործի, իսկ Կշեռքը ստիպված կլինի ընտրություն կատարել. 2026 թվականի հոկտեմբերի 19-ից 25-ը ընկած շաբաթվա աստղագուշակը Գյումրին ձեր «Նիժնի Տաբրը» չէ, իսկ գյումրեցին՝ ձեր «Իվանը». Գաստրոլյորներ, զգույշ եղեք. Առուշանյան Հոկտեմբերյան «ասուպային անձրևը» գագաթնակետին կհասնի այս գիշեր Հոկտեմբերի 19-25 շաբաթվա ֆինանսական հորոսկոպ. որ նշանները կշահեն Միլանը որոշեց հետ չմնալ Փարիզից (Տեսանյութ) Ֆրանսիայում բողոքի ցույցերը չափազանց վատ նշան են Ուկրաինայի համար Լեգենդն ասում է, որ սա վատ նախանշան է Կատաստրոֆան մոտ է. Զելենսկու խորհրդական Թրամփը խոստացել է հակառուսական պատժամիջոցների «շատ լավ» լուծում «Փոքրիկ անշնորհակալ կեղտի կտոր». Թրամփի նախկին խորհրդականը Զելենսկու մասին

Իլիչ Բեգլարյանը կդառնար 88 տարեկան

Մշակութային

Մի քանի օր առաջ մեծն զորավար Անդրանիկ Օզանյանի թանգարանում նշվել է թանգարանի հիմնադիր, գրող-հրապարակախոս, հայ ժողովրդի նվիրյալ զավակ Իլիչ Գուրգենի Բեգլարյանի ծննդյան 88-ամյակը: Նա էր արցախյան առաջին պատերազմի ժամանակ ստեղծել եւ հովանավորել «Անդրանիկ Զորավար» ջոկատը: Այս մասին «Իրավունք»-ի հետ զրույցում պատմեց ՀՀ վաստակավոր արտիստ, երգչուհի ԳԱՅԱՆԵ ՆԵՐՍԻՍՅԱՆԸ եւ ընդգծեց, որ անսահման մեծ են Իլիչ Բեգլարյանի կատարած հայրենանվեր գործերը:

— Մեծարման միջոցառմանը ներկա էին մտավորականներ, արվեստի գործիչներ: Հուրախություն բոլորին՝ ներկա էր նաեւ Արցախի երկրորդ պատերազմի հերոս Դավիթ Առուշանյանի առյուծածին մայրը՝ Լիդա Առուշանյանը: Ինչպես մեր բոլոր որդեկորույս մայրերին են ներկաները դիմավորում, այդպես էլ դիմավորեցին Լիդա Առուշանյանին՝ սիրով եւ խոնարհումով:

Թանգարանի այցելուներին ջերմորեն դիմավորում էր Իլիչ Բեգլարյանի ազնվազարմ տիկինը ՝ժորժետա Առաքելյանը, որը նույն ազգանվեր, նույն գիտակցությամբ եւ փայփայանքով պահում է թանգարանը՝ ներկայիս եւ ապագայի սերունդների համար: Աստված պահապան լինի այս ազգանվեր գործին՝ ի նպաստ բարօրության հայ ժողովրդի:

Նշենք, որ թանգարանում, որտեղ վառ են պահում լեգենդար զորավարի՝ Անդրանիկ Օզանյանի անմահ գործը, տարիներ շարունակ այցելում են աշակերտներ, ուսանողներ, բազմաթիվ հյուրեր:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ