ԴՈՒԲԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻ ԱՇԽԱՐՀԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱՀԱՆՈՒԹՅՈՒՆԸ
ՍպորտԱյսօր, դեկտեմբերի 3-ին, Դուբայում կայացել է Բռնցքամարտի IBA -ի Աշխարհի առաջնության վիճակահանությունը։ Մարզաձևի տարվա գլխավոր ստուգատեսին 13 քաշային կարգում մասնակցում է 108 երկրի 428 կաշվե ձեռնոցի մարտիկ։ Վաղը, դեկտեմբերի 4-ին, առաջնության առաջին մրցումային օրը ռինգ դուրս կգան 3 հայ բռնցքամարտիկներ։ Իրենց մենամարտերը կանցկացնեն 71 կգ քաշային ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ, 75 կգ քաշային ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԸ և 92 կգ քաշային ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆԸ։ Արարատ Հարությունյանը կմենամարտի Ինդոնեզիայի ներկայացուցիչ Ալֆինո Ցեզարի հետ, Վախթանգ Հարությունյանի մրցակիցը նիգերացի Աբդուլ Բասկի Ադամոուն է, իսկ Նարեկ Մանասյանի մրցակիցը Կուկի կղզիները ներկայացնող Մայքլ Շուստերն է։ Հաջողություն մեր կաշվե ձեռնոցի մարտիկներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
