Բաքոյանն ավելի քիչ ոչխարներ է տվել Նիկոլին, քան Հասանովը. ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ
Ընկեր ՓանջունիТАНГО В ДВОЕОМ
Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից հայտնում են, որ Արշակ սրբազանի մամուլի ասուլիսից հետո հայտնի օպերան վերածվում է «Արշակ եւ Նիկոլ» մարլեզոնյան բալետի:
**
ՄԻ ՍՊԱՆԵՔ ԴԱՇՆԱԿԱՀԱՐԻՆ
(ԴԱՇՆԱՄՈՒՐԻ ԳՈՐԾԱՐԱՆԻ ՓԼՈՒԶՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` իշխող զուռնաչիների բանակի դիրիժորի համար դաշնամուրի գործարանը հավանաբար նույնպես դժբախտ եւ գորշ կառույց էր:
**
ԺՈՂՈՎՐԴԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ
(ԷԴՄՈՆ ՄԱՐՈՒՔՅԱՆԻ` ՎԵՀԱՓԱՌԻՆ ՈՒՂՂՎԱԾ` ԿՃՈՅԱՆԻՆ ԿԱՐԳԱԼՈՒՅԾ ԱՆԵԼՈՒ ԿՈՉԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Վայ, քո կլասիկ ցավը տանեմ։
**
ՔԱՇԱՅԻՆ ԿԱՐԳԸ ՓՈԽԵԼ Ա
(ԽԱՉԱՏՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆԻ` ՔՊ ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՑՈՒՑԱԿ ՉՄՏՆԵԼՈՒ ՈՐՈՇՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Ըստ քաղտեխնոլոգների` հարցը 500 000 դրամը չի, այլ, ըստ էության, Գռզոն չի ուզում էլ ծանր տեղը թեթեւացնի։
**
ՀԻՆ ԱՍԱՑՎԱԾՔԸ` ՆՈՐՈՎԻ
(ԱՐԱԳԱԾՈՏՆԻ ԹԵՄԻ ԱՄՈՒՍՆԱՑՅԱԼ ՔԱՀԱՆԱՆԵՐԸ ՎԵՀԱՓԱՌԻՆ ՀԱՎԱՏԱՐԻՄ ԼԻՆԵԼՈՒ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ)
Մի ամուսնացյալ քահանան տաս հատ փչացած կուսակրոն արժի:
**
ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
ՔՊ գրասենյակից հայտնում են, որ Ռուստամ Բաքոյանը Նիկոլի ցուցակում հայտնվելու համար ավելի քիչ ոչխարներ է տվել Նիկոլին, քան Կնյազ Հասանովը, որովհետեւ ինքը ՔՊ անդամ ա:
**
ՔՊ-Ի ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ
Հայհոյանքին եւ վիրավորանքին վիրավորանքով չպատասխանել, այլ վիրավորողին անմիջապես կալանավորել եւ ազատազրկել։
**
ԱՐՇԱԿ ՍՐԲԱԶԱՆԻ ԵՐԳԸ` ՈՒՂՂՎԱԾ ՔԵՌԱԿՆՈՋԸ
Մեղավոր եմ մի թե ես,
Որ սիրել եմ միայն քեզ…
