⚡️⚡️«Իրավունք» թերթի այսօրվա տպագիր համարում կարդացե՛ք... Եվրոպայի համար այլ տարբերակ, քան մոսկվայի հետ բանակցելը, չի մնում Փաշինյանի մոսկովյան այցը՝ նոր գլոբալ իրողությունների ֆոնին Երբեմն ամենաուժեղ դիմադրությունը տեղում կանգնելն ու չզիջելն է․ Քրիստինե Վարդանյան Իրանում հայտնի երգչուհուն 74 անգամ մտրակել են առանց հիջաբի ելույթի համար էնպես չի որ արցախցին չի տարբերում «քաղաքական պոնտերն ու մանյովրները».կամ "մուսկուլիստները" կխժռեն նիկոլիզմին, կամ.... Ողբ համահայկական․ ԸՆԿԵՐ ՓԱՆՋՈՒՆԻ Հայաստանի երրորդ հանրապետության սեւ թուղթը        Հայտնվել են Կիևի մերձակայքում գտնվող Տրիպիլյա ՋԷԿ-ի վնասման կադրերը (Տեսանյութ) «Ես տեսա սատանային». Հռոմի պապ

Աղքատ են, որովհետև «աղքատ չլինելու հմտություններ» չունեն. Փաշինյան

Ներքաղաքական

2026 թ.-ի բյուջեի նախագծի եզրափակիչ ելույթում վարչապետ Նիկոլ Փաշինյանը թեև հայտարարեց, որ ՀՀ-ն գտնվում է զարգացման ուղեծրի վրա, այնուամենայնիվ, նշեց, որ, այո՛, ՀՀ-ում կա սոցիալական և աղքատության խնդիր։

Այստեղ էլ, սակայն, ըստ նրա, իրենց գնահատմամբ բավական լավ ցուցանիշներ կան. «Մենք, ըստ էության, շատ մոտ ենք ծայրահեղ աղքատությունը վերացնելու ցուցանիշին, որը 0,6 տոկոս է»։

Փաշինյանի խոսքով՝ աղքատության պատճառն այն չէ, որ աշխատատեղ չկա, այլ այն, որ կա «աղքատ չլինելու հմտությունների բացակայության պայմանների» խնդիր։

«Աղքատությունը հաղթահարելու ձևը աշխատանքն է, բայց պետք է առերեսվենք, որ կան մարդիկ, ովքեր աշխատում են, բայց շարունակում են աղքատ մնալ, նույն պատճառն է՝ բավարար պրոֆեսիոնալ հմտություն չունենալը։ Կարճ ասած՝ եթե աշխատանքը օգուտ չի տալիս, պետք է վերադառնալ կրթությանը»,– ասաց նա։

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ