Կոտրել են հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակա՞րգը
ԹեմաԵրեկվանից հարյուրավոր օգտատերեր մուտք չեն կարողանում գործել ՀՀ Պետական եկամուտների հաշվետվությունների ներկայացման էլէկտրոնային համակարգ։ https://file-online.taxservice.am/pages/loginPage.jsf։
Իսկ մուտք գործելիս ցույց է տալիս, որ մուտքանունը և գաղտաբառը սխալ է։ Այս մասին iravunk.com-ին հայտնում է ԻԹ ոլորտի մասնագետ Արսեն Լևոնյանը։ Ըստ նրա.
Կա վարկած, որ երեկ տեղի է ունեցել հակերային հարձակում հարթակի վրա և չի բացառվում, որ հազարավոր բիզնես հարկատուների փաստաթղթաշրջանառության մեծ արտահոսք եղած լինի և ամբողջ տվյալները հայտնված լինի կիբեռահանցագործների ձեռքում։
Ի դեպ նշենք, որ մասնագետը դեռ օրեր առսջ իր ՖԲ էջում գրել էր, որ ՀՀ֊ում կիբեռ հանցագործությունների թիվը հատել է բոլոր սահմանները։
