Գրավելով Ստեպնոգորսկը, ռուսները սկսում են հարձակումը դեպի Օրեխովոյի թիկունք (Քարտեզ)
ՄիջազգայինԶապորոժեի հարավային ճակատում ռուսական ուժերը, նախօրեին գրավելով Ստեպնոգորսկը, սկսել են արագորեն զարգացնել հարձակումը դեպի արեւելք:
Բանն այն է, որ Ստեպնոգորսկը գրավելով, ռուսները դուրս եկան այդ ուղղությամբ ուկրաինական պաշտպանական համակարգի թիկունք: Այդ պաշտպանական համակարգը ձգվում է ռազմա-ակատի ողջ հարավային հատվածով մեկ` հասնելով Օրեխովո: Եւ հիմա, դուրս գալով դրա թիկունք, ռուսները սպառնում են արագորեն մաքրել Ստեպնոգորսկի ողջ հարավային թեւը եւ դուրս գալ Օրեխովոյի թիկունք: Այն դեպքում, երբ Զապորոժեում ուկրաինական պաշտպանության այդ հիմնական հանգույցը ռուսները գրոհում են նաեւ արեւելհան հատվածից:
Տես նաեւ https://t.me/iravunk/61610