«Հրապարակ». Չառաջադրվող ՔՊ-ականները փորձում են Փաշինյանի բարեհաճությունը շահել, որ թողնի՝ «ապրեն»
Մամուլի տեսություն«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ որոշ պատգամավորներ չեն առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։ Նրանցից ոմանք բացատրեցին, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայելու թիմի համար աշխատելու, սակայն ՔՊ-ում գիտեն, որ նրանց քծնանքն ու ջանքերը մի պատճառ ունեն` Փաշինյանի բարեհաճությունը շահել, որ չպատժի չառաջադրվելու համար եւ թողնի՝ «ապրեն»:
Իսկ Աննա Հակոբյանի եղբորը` Հրաչ Հակոբյանին, ընտանիքն է հետ պահել առաջադրվելուց, որ փեսա-աներձագ, ազգուտակին առաջ բրթելու մեղադրանքները նվազեն:
Երբեմնի ակտիվիստ Լենա Նազարյանն էլ է վերջին տարիներին անհետացել, նրան Աննա Հակոբյանն իր թեւի տակ է առել «Իմ քայլը» հիմնադրամում։ Խաչատուր Սուքիասյանն իր որոշումը համաձայնեցրել է Փաշինյանի հետ։
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում