«Հանճարեղ փոխանցում էր», «շնորհակալություն նրան» ․ «Ինտեր»-ի ֆուտբոլիստները՝ Մխիթարյանի մասին Ֆրանսիայի, Բելգիայի, Ալբանիայի և Իտալիայի օրինակով Հունաստանում եւս զանգվածային բողոքի ցույցեր են բռնկվել (Տեսանյութ) Տեսախցիկը ֆիքսել է Սաուդյան Արաբիայի ՊՆ շենքին հուսիթների հարվածի պահը (Տեսանյութ) Հուսիթները հայտնել են Սաուդյան Արաբիայի ռազմական, նավթային և տրանսպորտային օբյեկտների վրա լայնածավալ հարվածների մասին Պուտինը, Թրամփը և Սի Ցզինպինը կարող են նոր «Յալթայի» գագաթնաժողով անցկացնել Չինաստանում. Financial News Եվրոպան ներկայացուցիչ է փնտրում Պուտինի հետ ուղիղ բանակցությունների համար. Politico Տեղի ունեցավ ՍԻՄ կուսակցության 29-րդ համաժողովը Կանխվել է բուժքրոջ կողմից արգելված իրերի փոխանցումը դատապարտյալին Աննա Վարդապետյանը Վրաստանում է․ քննարկվել են իրավական փոխօգնության հարցեր Գազամատակարարման պլանային դադարեցումներ

«Ժողովուրդ». Դատարանը, փաստացի, հիմնավոր է համարել Արթուր Սողոմոնյանի` ՀՖՖ-ին ուղղված մեղադրանքները

Մամուլի տեսություն

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2022թ․-ին «Փյունիկի» այն ժամանակվա սեփականատեր Արթուր Սողոմոնյանը ակումբի պաշտոնական կայքում հրապարակված հարցազրույցում քննադատել էր ՀՖՖ ղեկավարությանը՝ մասնավորապես ընդգծելով մարզադաշտերի վարձակալության գների բազմակի աճը, մանկապատանեկան ֆուտբոլի զարգացման ծրագրերի անարդյունավետությունը, մարզային ակումբների լքելը առաջնությունից, կարգապահական որոշումների թափանցիկության բացակայությունը, ԲԿՄԱ-ի միջոցով ըստ էության բանակից ազատվելը, հավաքականի օդանավով ոչ ֆուտբոլի անձանց արտերկիր տանելը, ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը ընտրվել է կեղծումների արդյունքում։

Սրան ի պատասխան՝ ներկայացվում է դատական հայց, որով ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի թիմը պնդում էր, որ այդ խոսքերն իրականության հետ աղերս չունեն եւ վնասում են կազմակերպության ու Մելիքբեկյանի հեղինակությանը։ Դատական պրոցեսը շարունակվեց միքանի տարի ու ավարտվեց վերաքննիչ քաղաքացիական դատարանում նոյեմբերի 20-ին՝ Արթուր Սողոմոնյանի փաստացի հաղթանակով, քանզի դատարանը նրա հայտարարությունների մեջ չի գտել զրպարտանք ու անձի արատավորման դրվագ։
Ըստ էության, սա ՀՖՖ-ի դեմ ներկայացված ու հաղթանակով ավարտված երկրորդ հնչեղ գործն է. առաջինը Սեւան ակումբի նախկին սեփականատեր Տիգրան Հակոբյանն էր, ով հաղթեց Լոզանի արբիտրաժում, որով փաստացի պարզվեց, որ իրեն անհիմն կերպով հեռացրել են հայաստանյան ֆուտբոլից: Երկրորդը դարձավ Արթուր Սողոմոնյանի գործը։
 

Հ․Գ.- Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Փյունիկի»-ի նախկին սեփականատեր Արթուր Սողոմոնյանի հետ. փոխարենը զրուցեցինք նրա ներկայացուցիչներից մեկի հետ, ով փոխանցեց, որ Սողոմոնյանը վաղուց ասել է՝ այս դատական վեճի արդյունքում իրեն փոխանցվելիք գումարներն ամբողջությամբ ուղղելու է բարեգործությանը։

Հ․Գ. 2- Իհարկե Արմեն Մելիքբեկյանի ու իր ղեկավարած կառույցի համար պարտվելը սովորական է, սակայն ինչպես տարիներ շարունակ գրում ենք, այս մարդիկ ֆուտբոլն իջեցրել են մեր պատմության ամենացածր մակարդակին ու աղետ են ֆուտբոլի համար։ Սակայն իշխանությունները շարունակում են պահել այս մարդկանց՝ ի հեճուկս հանրային պահանջի:

Հ․Գ. 3- Զերծ մնալով վերաքննիչ դատարանի ընդունած ակտի իրավական խոր մասնագիտական վերլուծությունից՝ պարզ է, որ ըստ էության նույնիսկ դատարաններն են փաստում, որ ֆեդերացիան չի կարողացել ապացուցել, որ, օրինակ, չարթերային ինքնաթիռները ծառայում են նպատակային, զուտ ֆուտբոլային են կամ որ ծախսերը կատարվում են արդյունավետ։ Մոտ ժամանակներս մենք խորությամբ կանդրադառնանք վերաքննիչ դատարանի ընդունած այս ակտին։ Իսկ այս ընթացքում մեր հավաքականները շարունակում են խայտառակ պարտություններ կրել ու հավասարեցնել հայկական ֆուտբոլը գաճաճ պետությունների ֆուտբոլային մակարդակին»։

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Տես նաեւ https://t.me/iravunk/61603 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ