Էրիկ Փիլոյանի ծառայություններով հետաքրքրված է արտասահմանյան ակումբ
Սպորտ«Ուրարտուի» պաշտպան Էրիկ Փիլոյանը հայտնվել է արտասահմանյան ակումբի ուշադրության կենտրոնում, հայտնում է ֆուտբոլային ինսայդեր Սուրեն Մելիքսեթյանը:
«Սլովակիան ներկայացնող «Պոդբրեժովան», որտեղ խաղում է նաև Դավիթ Հակոբյանը, հետաքրքրված է Էրիկ Փիլոյանի ծառայություններով: Իմ տեղեկություններով՝ «Պոդբրեժովայի» առաջին առաջարկը չի գոհացրել «Ուրարտուին»»,- հայտնել է Մելիքսեթյանը:
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
