Հայ Եկեղեցին քանդողներն ԱՄՆ-ի Ավետարանականներն են, որոնք գործում են Իսրայելի և Բաքվի թելադրանքով
Կան հստակ տվյալներ, որ Հայ Առաքելական եկեղեցին պառակտելու, քանդելու հետևում կանգնած է ԱՄՆ-ի Ավետարանական եկեղեցին, որը Իսրայելի համոզված կողմնակիցն է ու սերտորեն աշխատում է թե’ այդ երկրի, թե’ այդ երկրի դաշնակից Ադրբեջանի հետ։ Այս մասին 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է Սթենֆորդի համալսարանի դոկտոր, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը։
Ըստ մեր զրուցակցի, Հայ Առաքելական եկեղեցին ցանկանում են բաժանել ոչ միայն Հայաստանի ներսում, այլև Սփյուռքում։ Ի մասնավորի, ըստ Խաչիկյանի, առանձնացվելու է ԱՄՆ-ի թեմը, որի Արևմտյան թեմի առաջնորդ Հովնան արքեպիսկոպոս Տերտերյանը Կաթողիկոսին դավաճանած տաս բարձրաստիճան սրբազաններից մեկն է։
Մանրամասները՝ տեսանյութում։
