Թուրքիայում Ուկրաինայից Անթալիա տեղափոխած մանկատան երեխաներին բռնաբարել եւ բռնության են ենթարկել
ՄիջազգայինԹուրքիայում սկանդալ է առաջացրել ռուս–ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո ծրագրով Թուրքիա տեղափոխված մանկատան երեխաների հետ կատարված ամոթալի դեպքերը։
Թուրքական T24–ի փոխանցմամբ՝ 2022 թվականից հետո «Առանց պատերազմի երեխաներ» ծրագրի շրջանակներում ուկրաինացի գործարար Ռուսլան Շոստակի ֆինանսական աջակցությամբ Ուկրաինայից Անթալիայի որոշ հյուրանոցներ են տեղափոխվել մանկատների 510 սաներ։
Սակայն Անթալիայի հյուրանոցներում անչափահաս երեխաները ենթարկվել են բռնությունների եւ սեռական ոտնձգությունների։ Դիտորդների զեկույցներով հայտնի է դարձել բռնաբարության երկու դեպք, որի հետեւանքով անչափահաս աղջիկները հղիացել են։ Անչափահաս աղջիկներից մեկը ծննդաբերելուց հետո ինքնասպանության փորձ է կատարել։

