Լսե՛ք մարդկանց, լրջորեն վերաբերվե՛ք նրանց հոգսերին․ կատարվեց քահանայական ձեռնադրություն Ինչ է կատարվում Արցախ կամերային նվագախմբում Ջիվան Գասպարյան կրտսերը նոր տեսահոլովակ է ներկայացրել Հանդիպման յուրահատկությունն այն էր, որ այն ունեցավ հրապարակային մաս. Երեք նախագահների հանդիպման հետքերով Լինում են պահեր, երբ ուզում եմ քեզ մի բան պատմել ու լսել՝ ինչ կասես Իրականացված կապիկ-շոուն ցույց է տալիս, որ այսօրվա ընդդիմությունը չի գործում. Արթուր Ֆարմանյան Մեր թանգարանն անվանում են փոքրիկ Տրետյակովյան պատկերասրահ, Աբրահամյանին՝ մեր օրերի Տրետյակով. Մկրտչյան Զանզիբարում վեցից ավելի հյուրանոցներ ամբողջությամբ այրվել են Տասը տարի՝ ռուսական արվեստի թանգարանի վերափոխման ճանապարհին Թուրքիան և ԵՄ-ն բանակցություններ են վարում անվիզա ռեժիմի ներդրման վերաբերյալ

ՀԱՅ ԲՌՆՑՔԱՄԱՐՏԻԿՆԵՐԸ ՄԵԿՆԵՑԻՆ ԴՈՒԲԱՅ

Սպորտ

 Այսօր, դեկտեմբերի 1-ին առավոտյան, Բռնցքամարտի Հայաստանի հավաքականը «Զվարթնոց» օդանավակայանից, մեծ պատվիրակությամբ մեկնեց Դուբայ մասնակցելու դեկտեմբերի 2-13-ը կայանալիք IBA -ի Աշխարհի առաջնությանը։ Այս կարևորագույն ստուգատեսում մեր երկիրը կունենա միջազգային կարգի մրցավար ԲԱԳՐԱՏ ԱՎՈՅԱՆՆ է։ Մեր կաշվե ձեռնոցի մարտիկները կմասնակցեն ամբողջական կազմով 13 մասնակցով.

ԲԱՐԵՂԱՄ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

ՌՈՒԴՈԼՖ ԳԱՐԲՈՅԱՆ,

ԴԱՎԻԹ ԵԳՈՐՅԱՆ,

ԺԻՐԱՅՐ ՍԱՐԳՍՅԱՆ,

ԱՐԹՈՒՐ ԲԱԶԵՅԱՆ,

ՆԱՐԵԿ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

ԱՐՄԵՆ ՄԱՇԱԿԱՐՅԱՆ,

ԱՐԱՐԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

ՎԱԽԹԱՆԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

ԱՐՏՈՒՇ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ,

ՌԱՖԱՅԵԼ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ,

ՆԱՐԵԿ ՄԱՆԱՍՅԱՆ,

ԴԱՎԻԹ ՉԱԼՈՅԱՆ։

Բռնցքամարտի հավաքականի գլխավոր մարզիչ ՌՈՒԴԻԿ ՄԿՐՏՉՅԱՆԸ Iravunk. com -ի մարզական լրագրողի հետ զրույցում նշեց.

- «Աշխարհի առաջնությունից ակնկալիքներ ունենք։ Տղաները լավ են պատրաստվել։ Ռինգը ցույց կտա, թե ինչ աշխատանք ենք կատարել, 7 ուսումնամարզական հավաք ենք անցկացրել։ Տարվա սկզբից պատրաստվել ենք այս առաջնությանը։ Տարբեր փուլերի ենք մասնակցել, միջազգային մրցաշարերի համար հավաք ունեցել։ Դրանից հետո կենտրոնացել ենք Աշխարհի առաջնության նախապատրաստական հիմնական փուլին»։ Սպասենք մեր կաշվե ձեռնոցի մարտիկների փառահեղ հաղթանակներին։

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ