Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ Նահանգների Փաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականին Ուղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ Սուքիասյան Մոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունը Բախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Դուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացել Աստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացել

Անդրեյ Կլինցևիչ. «Հայաստանը ամենաշատ հնարավորությունները ստանում է Ռուսաստանից»

Տնտեսություն

Հարցազրույց Ռուսաստանի պետական գործիչ, ռազմական փորձագետ և քաղաքագետ, ռազմական և քաղաքական հակամարտությունների ուսումնասիրության կենտրոնի ղեկավար Անդրեյ Կլինցևիչի հետ

 

– Անդրե՛յ Ֆրանցևիչ, ​​Հարավային Կովկասում, մասնավորապես Հայաստանում, այնուամենայնիվ, իրավիճակը շարունակում է լարված մնալ՝ չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև ինչ-որ բանակցություններին։ Խաղաղության պայմանագիր դեռևս չի ստորագրվել, և 2026 թվականի հունիսի սկզբին նախատեսված են խորհրդարանական ընտրություններ. այս ամենը սրում են և՛ քաղաքական, և՛ տնտեսական, և՚ մշակութային լարվածությունը։ Ձեր կարծիքով՝ ի՞նչ է սպասվում մոտ ապագայում այս տարածաշրջանում։ Չէ՞ որ Դուք զբաղվել եք նաև տվյալ տարածաշրջանի տնտեսությամբ։ Ես, ավելի շուտ, նկատի ունեմ  քաղաքական կողմը։

– Այո՛, իսկապես, որպես Տնտեսական զարգացման նախարարության աշխատակից՝ 2020 թվականին երեք նախագահների միջև կնքված համաձայնագրից հետո, երբ դադարեցվեց երկրորդ ղարաբաղյան պատերազմը, ես էի, որ կազմակերպեցի Հայաստանի և Ադրբեջանի պատվիրակությունների առաջին հանդիպումը փակ, գաղտնի վայրում: Հիշում եմ, թե ինչպես մենք նրանց նստեցնում էինք սեղանի շուրջը, և ինչպես նրանք հարցնում էին` «Իսկ այն կո՞ղմը» և «Իսկ սրանք ի՞նչ»։ Նախագահները համաձայնեցին, որ երեք փոխվարչապետները հանդիպեն և պայմանավորվեն Հարավային Կովկասի լոգիստիկ ուղիների ապաշրջափակման շուրջ: Իրականում, հիմնական քննարկումը վերաբերում էր Ադրբեջանի մուտքին Նախիջևան: Հատկապես Ալիևների կլանի համար սա առանձնահատուկ խնդիր է, քանի որ նրանք իրենք էլ ծագումով այնտեղից են, և նրանք ցանկանում էին դա անել՝ շրջանցելով Իրանը, քանի որ Իրանը նույնպես կարող է պարբերաբար փակել այդ հնարավորությունները նրանց համար: Այսինքն, ըստ էության, ցանկանում էին վերականգնել խորհրդային ժամանակներում հաստատված երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցությունը:

Մենք երկար ժամանակ զբաղվեցինք դրանով. այն այժմ կոչվում է «Թրամփի կամուրջ», այն, ինչ նա ուզում է անել։ Եթե դիտարկենք առաջին փաստաթուղթը, այն, ինչի շուրջ պայմանավորվել են երեք նախագահները, այնտեղ հստակ նշված է, որ Ադրբեջանը հնարավորություն է տալիս ստեղծել 5 կիլոմետր լայնությամբ Լաչինի միջանցք Արցախում, որտեղ կտեղակայվեն ռուս խաղաղապահները, իսկ փոխարենը նա խնդրում էր Նախիջևան մուտք գործելու հնարավորություն։ Այս խնդիրը դեռևս չի լուծվել։ Այո, այդ ժամանակ Եվրոպան ներս խցկվեց այս պատմության մեջ և ինչ-որ չափով կասեցրեց։ Մենք հիմնականում օգտվում ենք Հյուսիս-Հարավ տրանսպորտային և լոգիստիկ միջանցքից, որը արևմտյան մասում անցնում է հենց Ադրբեջանով, ապա Իրանով, այնուհետև ավելի ներքև։ Եվ երկաթուղային միջանցիկ երթևեկությունը, անշուշտ, կարագացներ ու կնվազեցներ այս գործընթացների արժեքը, քանի որ Հյուսիս-Հարավի արևելյան ճյուղը անցնում է Ղազախստանի, այնուհետև Թուրքմենստանի տարածքով, իսկ այնտեղ ենթակառուցվածքները դեռևս այնքան էլ զարգացած չեն, դա պահանջում է լրացուցիչ ներդրումներ։ Իսկ ցանկացած գերբեռնվածություն, բեռների այսպես կոչված բազմամոդալ փոխադրման կիրառումը Կասպից ծովով ջրային ճանապարհով թանկացնում է նախագծի արժեքը։ Եվ այս առումով, մեր ընկալմամբ, այդ պահին ֆրանսիացիների ներգրավվածությունը և Եվրոպայի տարածքում Ադրբեջանի ու Հայաստանի կողմից համաձայնագրի ստորագրումը կասեցրին մեր բոլոր պայմանավորվածությունները, փոխարկեցին դրանք և, ըստ էության, իմ կարծիքով, նոր հակամարտություն հրահրեցին։ Ինչպես ասում են՝ ինչ եղել՝ եղել է։

Ինչո՞ւ հիմա խաղաղության համաձայնագիր չի ստորագրվում։ Կարող եմ սխալվել, բայց եկեք անցնենք փաստերին։

Ադրբեջանը դինամիկ զարգանում է, և սա խոսում է այն մասին, որ նրանք Թուրքիայի հետ կառուցում են բարձր մակարդակի գործընկերային հարաբերություններ: Նրանք բացահայտ ասում են. «Մեկ ազգ, երկու պետություն»: Այսինքն՝ ընթանում է տնտեսական, ռազմաքաղաքական ինտեգրում, ՆԱՏՕ-ի հետ փոխգործակցություն և մնացած ամեն ինչը: Հայաստանը, ինչպես և Վրաստանը, թե՛ կրոնական, թե՛ էթնիկ և թե՛ գաղափարախոսական առումներով չի տեղավորվում այս կառուցվածքի մեջ: Եվ սահմանների սահմանազատման հարցերը այնտեղ մինչև վերջ լուծված չեն: Ինչքան ես հասկանում եմ, այս գործընթացները դեռևս ավարտված չեն, և դրանք ընթացքի մեջ էին նաև մեր ժամանակ: Բայց ամենակարևորն այն է, որ Ադրբեջանը դեռևս մուտք չունի Նախիջևան, որը նրանք ցանկանում էին ստանալ: Եվ փորձագիտական ​​մակարդակով ասում են, որ միշտ կարելի է ինչ-որ մի իրավիճակ հրահրել, այնտեղ պատուհան բացել` պարզապես կտրել ամբողջ մարզը և ուղիղ մուտք ունենալ Ադրբեջանի ինքնիշխան տարածք: Մանավանդ որ այնտեղ լեռնային տեղանք է, Հայաստանի համար դժվար կլինի դիմադրելը:

Առայժմ զսպող գործոնը Թրամփն է, որն ասաց, որ եթե նրանք սկսեն պատերազմել, ինքը ճնշում կգործադրի։ Բայց որքա՞ն ժամանակ կլինի Թրամփը, կմնա՞ իր պաշտոնում։ Ժամանակը չի սպասում, այստեղ ոչ ոք չի շտապում։ Այդ պատճառով մենք՝ Ռուսաստանը, շահագրգռված ենք, որ այնտեղ ամեն ինչ կարգավորվի։ Մեզ համար կարևոր են Հայաստանի դիրքորոշումը և նրա փոխգործակցությունը այլ երկրների հետ, մենք հարգում ենք նրա կամքը, սակայն առևտրա-տնտեսական վիճակագրությունը, ընթացող որոշ գործընթացներ խոսում են այն մասին, որ ավելի ճիշտ կլիներ նախ հարաբերություններ վերակառուցել հարևանների հետ, ապա ավելի հեռուն գնալ։

– Դա հասկանալի է, բայց Արևմուտքը ցանկանում է երկրորդ ճակատ բացել հարավում, այնպես չէ՞։

–Իհարկե, իհարկե։

–Եվ դրա համար ամեն ինչ անում է։

–Իհարկե։

–Ինձ թվում է՝ Թուրքիան էլ է ներգրավված այս դավադրության մեջ։ Դա կարող է լինել և Անգլիան, կարող են լինել և ամերիկացիները, և, իհարկե, Թուրքիան։ Թուրքիան ավելի խորամանկ է գործում, հավանաբար, և Ադրբեջանի միջոցով առաջ է մղում իր նարատիվները:

– Այնուամենայնիվ, շուտով Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են։ Ի՞նչ կասեիք Հայաստանի բնակչությանը։

– Ես հետևյալ կերպ կձևակերպեի. յուրաքանչյուր երկիր և նրա գործողությունները համապատասխանում են այն տրամաբանությանը, որին հետևում է երկիրը: Արևմուտքը միշտ երկու, երեք երես ունի: Երբ Ռուսաստանը բարեկամություն է անում է, դա անկեղծ է: Եթե Ռուսաստանը  գալիս է որևէ նախագծով, դա իրական է: Հայաստանը ավելի շատ գումար և ավելի շատ հնարավորություններ ստանում է Ռուսաստանի հետ համագործակցելիս: Երբ պատահաբար հանդիպեցի Հայաստանի էկոնոմիկայի նախկին նախարարի հետ, նա պատմեց, որ ԱՄՆ-ում հայկական սփյուռքը շատ հզոր է, որ նրանք զեղչեր են անում արևային մարտկոցների մատակարարման վրա, օրինակ, Կալիֆոռնիայում, ուստի շուկայի 40 %-ը զբաղեցնում են հայ արտադրողները, չնայած դրանք վերամշակված չինական վահանակներ են, և այլն: Կան որոշակի տարրեր, որոնք մարդկանց դեպի այնտեղ են գրավում, բայց դա մի նեղ հատված է: Միևնույն է, մարդիկ գումար են վաստակում այլ ապրանքներից: Բուն հայկական արտադրանքը պահանջարկ ունի հիմնականում Ռուսաստանի շուկաներում: Դրանք են միրգբանջարեղենային մթերքները, ալկոհոլային խմիչքները, սննդամթերքը և այլն: Քանի որ Հայաստանից եկող մյուս բոլոր արտահանումները, մենք լավ հասկանում ենք, պարզապես եվրոպական և այլ բեռների տարանցիկ փոխադրումներ են: Այժմ այս ապրանքներով եվրոպական փակ շուկա մուտք գործելը գործնականում անհնար կլինի. այնտեղ մրցակցելը շատ դժվար է:

–  Ոչ ոք այնտեղ չի թողնի մտնել։

– Իսկ Ռուսաստանը բաց է այս առումով, ինչպես նաև մշակութային առումով, ուստի բազմավեկտորության անցնելիս կամ Հայաստանի դեպի Եվրամիություն շարժվելիս պետք է հասկանալ, որ այդ դեպքում Եվրասիական միության շրջանակներում կլինեն սահմանափակումներ։ Սակայն մենք տեսնում ենք, որ Ռուսաստանի հետ առևտուրը վերջին մեկ տարվա ընթացքում երկու անգամ նվազել է։ Այսինքն՝ մեր գագաթնակետային ցուցանիշները անցյալ տարի էին։ Հասկանալու համար նշենք, որ անցյալ տարին Հայաստանի համար գագաթնակետային էր։ Ընդհանուր առմամբ, երկրի արտաքին առևտրի հաշվեկշիռը նրա տնտեսության հավասարակշվածության ցուցանիշն է. որքան է նա վաճառում, որքան է ներմուծում և այլն։ Այսպես, անցյալ տարի Հայաստանի ամենաբարձր առևտրային շրջանառությունը կազմել է 12,7 միլիարդ դոլար։ Դրանից 12,4 միլիարդ դոլարը Ռուսաստանն է տվել։ Պարզապես առյուծի բաժինը։ Իսկ հիմա, ըստ որոշ տվյալների՝ այն կնվազի գրեթե 30-40 %-ով։ Սա ցուցիչ է։ Գումարած՝ ներդրումները։ Որովհետև երբ խոշոր ներդրողները մտնում են տարածաշրջան, հասկանում են, որ կան որոշակի քաղաքական ռիսկեր։ Քաղաքական ռիսկերի համատեքստում, երբ ձեր ձեռնարկությունը պետք է աշխատի 10-20 տարի, ու եթե վաղը մտցվի եվրոպական օրենք կամ ռուսական ներդրումները արգելափակվեն կամ բռնագրավվեն, ո՞ւմ է դա պետք։ Այդ պատճառով, իհարկե, այստեղ հարկավոր է հասկանալ, թե ընդհանրապես ինչպես է այս ամենը տեղի ունենում։ Մի՛ լսեք այն խոստումներին, թե «վաղը դրախտ կստանաք»։ Պարզապես պետք է նստել ու նայել վիճակագրությունը։

– Այսպիսով, ի՞նչ եք ուզում ասել Հայաստանի ժողովրդին։ 

– Վիճակագրությունը խոսում է այն մասին, որ ազգային կողմնորոշում ունեցող քաղաքական գործիչները, որոնք ոչ մեկի հետ բարեկամանալուն դեմ չեն, հավասարակշռված են հարաբերություններ կառուցում՝ ելնելով տարածաշրջանի տրամաբանությունից և մնացած բաներից. սա այն է, ինչը Հայաստանին կտա առաջ գնալու լավ հնարավորություն։ Որովհետև նա ունի հսկայական ներուժ՝ ինչպես զբոսաշրջության, տնտեսության և ցանկացած ամեն ինչի։ Հայաստանին անհրաժեշտ են լոգիստիկա և ներդրումներ, և դա ամբողջությամբ ռուսական փողեր են։ Հայաստանի բոլոր երկաթուղիները կառավարում է Ռուսաստանը։ Ներդրումներ, նոր գնացքներ՝ այս ամենը մենք անում ենք և տալիս ենք։ Բայց եթե այնտեղ ճնշեն մեր հնարավորությունները եվրոպական այս կամ այն միտումներով, իհարկե, մենք այնտեղից դուրս կգանք։ Եվ այդ ամենը կլճանա։

– Հայաստանի ատոմակայանն էլ է գործում Ռուսաստանի շնորհիվ։

– Որպես օրինակ՝ կարելի է դիտարկել Մոլդովայի շրջադարձը դեպի Եվրամիության կողմը։ Մենք դեմ չենք դրան. խնդրեմ, համագործակցե՛ք։ Բայց մեզ հետ կամուրջները կտրելը ավարտվում է բնակչության աղքատացմամբ։ Վերնախավը վատ չի ապրի, նրանք պարզապես ուղիղ տրանշներ կստանան Եվրոպայից կամ ԱՄՆ-ից։

– Հասկանալի է։ Հայաստանի ղեկավարությունն այսօր անընդհատ ասում է, որ «մեզ մոտ ամեն ինչ լավ է ընթանում», բայց Ադրբեջանում ընդունեցին ՆԱՏՕ-ի երկրների պատվիրակությանը, որի հետ հանդիպեց նախագահ Իլհամ Ալիևը։ Զրույցի գլխավոր թեման Ադրբեջան-ՆԱՏՕ համագործակցությունն էր։ Իլհամ Ալիևը հյուրերի ուշադրությունը հրավիրեց Ադրբեջանի բանակը արդիականացնելու ջանքերի վրա։ Այսպիսով, ո՞ւմ հետ է Ադրբեջանը պատրաստվում պատերազմելու։

– Դե, մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը տարածաշրջանում միայն երկու հակառակորդ ունի։ Դրանցից մեկը, իհարկե, Հայաստանն է։ Եվ մենք տեսնում ենք, որ տարածքային նկրտումների հիմնավորման առումով այնտեղ ամեն ինչ արդեն պատրաստվել է։ Ադրբեջանում շատ հոդվածներ են հրապարակվում, թե ահա այս ​​տարածքը բուն ադրբեջանական է, և էլի նման բաներ։ Սա բաց տեղեկատվություն է։ Գուցե ոչ հիմա, բայց որոշակի ռիսկեր կան։ Եվ երկրորդը, իհարկե, Իրանն է։ Պետք է հասկանանք, որ ՆԱՏՕ-ի փոքր հատուկ ռազմական գործողության շրջանակներում, նկատի ունեմ ամերիկացիներին և այլ ինքնաթիռների, որոնք գտնվում էին Իրանի օդային տարածքում, որոշակի չափով աջակցություն է տրամադրվել նաև ադրբեջանական տարածքից։ Այսինքն՝ իրավաբանորեն Ադրբեջանը դեռևս ՆԱՏՕ-ի անդամ չէ, բայց շատ մեծ քայլերով ինտեգրվում է և կշարժվի այդ ուղղությամբ։ Հետևաբար, այնտեղ պատվիրակության ներկայությունը շատ տրամաբանական զարգացում է։

–Ես կարծում եմ, որ Ռուսաստանը այս ամենը գիտի, հասկանում է և որոշակի եզրակացություններ է անում։

–Դե, իհարկե։

 

Հարցազրույցը վարեց ԳՐԻԳՈՐԻ ԱՆԻՍՈՆՅԱՆԸ

 

 

Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
Հետևեք մեզ նաև տելեգրամում՝
telegram
Ներբեռնեք Iravunk հավելվածը և եղեք միշտ տեղեկացված՝
iravunk հավելված
Եվրամիությունը հանդես է եկել ընդդեմ Միացյալ ՆահանգներիՓաշինյանը պատասխանել է Սանկտ Պետերբուրգի հայ համայնքի ներկայացուցիչների հարցերին Միքայել Սրբազանը հայտնեց մի մտահոգիչ տեղեկություն. պատգամավորներն այցելել են հիվանդանոցում գտնվող հոգեւորականինՈւղեվարձի թանկացումը հիմնավորված եւ արդարացված չէ. Մանուկ ՍուքիասյանՄոսկվայի քննիչները պահանջում են շախմատի աշխարհի նախկին չեմպիոն Գարի Կասպարովի ձերբակալությունըԲախումների պատճառով հալեպահայերին հորդորել են մնալ տանը Իլհամ Ալիևն այսօր չմասնակցեց Սանկտ Պետերբուրգում կայացած ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովինԴուք ի՞նչ գործ ունեք Սանկտ Պետերբուրգում, եթե... . Շարմազանովն՝ իշխանությանը Արտառոց դեպք Երևանում.Հայտնի պաշտոնյայի կինն ամուսնու բանկային քարտից 4 մլն դրամ է գողացելԱստղիկ Ալավերդյանի եւ Հայկ Մկրտչյանի միջեւ նոր սկանդալ է հասունացելԲաքվի բարբարոսական վարչախմբի պարագլուխը փորձում է ցույց տալ, որ այլևս կարիք չունի Մոսկվայի «բարեհաճության»,այնուհետ՝ ուղերձ է Թուրքիային և Արևմուտքին, որ արհեստածին Ադրբեջանն այլևս դուրս է ռուսական ազդեցության ուղեծրից.իրանագետFacebook-ը նոր խնդրիների առաջ է կանգնեցրել հազարավոր օգտատերերիՍանկտ Պետերբուրգի հայկական եկեղեցու ծխականները Փաշինյանին հրավիրել են տաճարի պատերի ներսում զրույցի, սակայն նա անտեսել է հավատացյալներինԱդրբեջանի ներկայացուցիչը ՌԴ-ին մեղադրել է Կովկասի ժողովուրդներին հետապնդելու մեջ Քրիս Ռին մահացել է Փաշինյանը հորդորել է Պուտինին վերականգնել Հայաստանը Ադրբեջանի և Թուրքիայի հետ կապող երկաթուղիներըՈւկրաինացիները ընդունում են, որ, ի վերջո, կկորցնեն Դոնեցկը.ՎենսՈւմ գրպանն է հոսում ոռոգման ջրի համար գանձվող տարեցտարի անգամներով բարձրացվող գումարներըՈ՞վ է Մայր տաճարի մուտքի խոյակին մագլցած Վրեժ Դուրգարյանը, որը կոչ էր անում գրոհել եկեղեցինԱՄՆ Կոնգրեսում օրինագիծ է ներկայացվել.Գերիների ազատ արձակում, արցախցիների վերադարձ

Փոխարժեք

1 USD = ... ֏

1 EUR = ... ֏

1 RUB = ... ֏

Հետևե՛ք -ին Youtube-ում`
Ամենադիտված