ԲԱՍԿԵՏԲՈԼԻ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՎԱՔԱԿԱՆԸ ՊԱՐՏՎԵՑ ՆՈՐՎԵԳԱՑԻՆԵՐԻՆ
ՍպորտԲասկետբոլի Հայաստանի ազգային հավաքականը Եվրոբասկետ 2029 -ի նախընտրական փուլում հյուրընկալեց Նորվեգիայի հավաքականին ու պարտվեց 62։74 հաշվով։ Հայաստանի կազմում ամենաշատ միավորները վաստակեց Անդրե Սպայթ Մկրտչյանը 30 միավոր, նա կատարեց նաև 7 ռեբաունդ։ Իսկ Յուրա Մելիքյանը դարձավ ամենաարդյունավետ խաղացողը 12 միավոր, 18 ռեբաունդ։ Հաջորդ հանդիպումը կկայանա արդեն 2026 թվականի մարտի 2֊ին, մեր երկրի մրցակիցը կլինի Բուլղարիայի հավաքականը ։Նշենք, որ Հայաստանի հավաքականը Եվրոբասկետ 2029֊ի նախընտրական փուլի երկու հանդիպումներում էլ պարտվեց, նախորդ խաղում մեր թիմը 88։98 հաշվով պարտվել էր բուլղարացիներին։
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՍԱՐԳՍՅԱՆ
