ՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Ռուսաստանին «կանխարգելիչ հարվածների» հնարավորությունը. Financial Times
ՄիջազգայինՆԱՏՕ-ն ուսումնասիրում է Ռուսաստանի դեմ «կանխարգելիչ հարվածների» հնարավորությունը։ Այս մասին հայտնում է Financial Times-ը:
Հրապարակման համաձայն, ՆԱՏՕ-ի ղեկավարությունը Ռուսաստանի դեմ հարվածները դիտարկում է որպես ագրեսիվ «պատասխան ենթադրյալ ռուսական գործողություններին»։
«Մենք գործում ենք ավելի ռեակտիվ։ Մենք մտածում ենք ավելի ագրեսիվ կամ նախաձեռնողական գործելու մասին, այլ ոչ թե ռեակտիվ», - մեջբերում է հրատարակությունը ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի նախագահի խոսքերը։
Միևնույն ժամանակ, ՆԱՏՕ-ն մեղադրել է Ռուսաստանին կիբերհարձակումների մեջ՝ այդպիսով իր ագրեսիվ գործողությունների ծրագրերը անվանելով «հակազդեցություն»։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
