Իրանը Վանում հյուպատոսություն կբացի
Իրանն ու Թուրքիան համաձայնության են եկել Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն բացել Վանում. հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։
«Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսության բացումը Վանում շուտով տեղի կունենա և կավելացնի ևս մեկ ներկայացուցչություն Թուրքիայում մեր դիվանագիտական առաքելություններին», – ասել է նա իր թուրք գործընկեր Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Հավանեցի՞ր հոդվածը, կիսվիր ընկերներիդ հետ՝
