Ամենայն հավանականությամբ որոշակի կոմպրոմատների ներքո են ստիպել Արցախի թեմի առաջնորդին ուրանալ այն արժեքները, որոնք Արցախի հավատավոր ժողովրդի համար սուրբ են
ՆերքաղաքականԱրցախի թեմի առաջնորդի Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու փաստը եւ դրան հաջորդած Սրբազանի հայտարարությունը լուրջ դժգոհությունների առիթ է առաջացրել արցախցիների շրջանում, նրանք ակնկալում են Սրբազանի ներողությունը եւ ոչ միայն։ Արցախցի քաղաքագետ Ժիրայր Ազիզյանը, սակայն, հետեւյալ կարծիքն ունի.
- Իրականում ես չեմ կարծում, որ ներողությունը կարող է ընդունելի լինել արցախահայության համար տվյալ պարագայում, քանի որ այդ հանդիպումը սպոնտան չէր, այն նախապես ծրագրված և պայմանավորված իրադարձություն էր և ուստի տեղի է ունեցել վերոնշյալի գիտակցական ըմբռնմամբ և կամեցողությամբ, այլ ոչ թե խաբեությամբ կամ մոլորությամբ։ Տեղի ունեցածը անընդունելի և դատապարտելի է ոչ միայն արցախահայ հավատավոր ժողովրդի, այլ նաև նրա հովվապետության ներքո բազմաթիվ հոգևորականների համար, որոնց հետ ես շփվում եմ։ Ամենայն հավանականությամբ որոշակի կոմպրոմատների ներքո են ստիպել Արցախի թեմի առաջնորդին ուրանալ այն արժեքները, որոնք Արցախի հավատավոր ժողովրդի համար սուրբ են։

